«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ժողովուրդ»․ Ովքեր կզրկվեն շահումով խաղերի մասնակցելու հնարավորությունից. նոր նախագիծ

08/07/2022

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է դրել «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծով սահմանվում են խաղերին մասնակցելու սահմանափակումները: Ընդ որում՝ արգելվելու է այն քաղաքացիների մասնակցությունը օրենքով սահմանված խաղերին, որոնք հանդիսանում են սոցիալական աջակցության ծրագրի շահառու, օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման որեւէ ծրագրից, հանդիսանում են նպաստառու, ճանաչվել են սնանկ կամ ունեն չմարված պարտավորություններ, գտնվում են սնանկության վարույթում, սպառողական վարկի ընդհանուր ծավալը գերազանցում է տարեկան եկամուտների 40 տոկոսը, հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում։

Ավելին՝ այս օրենքի կանոնները խախտելու համար ՊԵԿ-ն առաջարկում է տուգանքներ կիրառել: Օրինակ՝ մոլախաղերի կամ ինտերնետ մոլախաղերի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը պետք է կազմի 90 տոկոս: Եթե խախտվի սահմանված նվազագույն չափը, յուրաքանչյուր խաղային արտադրանքի համար տուգանքի չափը կկազմի 500.000 դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եթե խախտվել են քաղաքացիներին խաղերին մասնակցության արգելքի ընդհանուր կանոնները, ապա առաջին անգամ խախտման յուրաքանչյուր դեպքի համար տուգանքը կկազմի 2 մլն դրամ, առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` 5 մլն դրամ: Իհարկե, լավ է ասված, մնում է հականալ, թե թղթի վրա գրված օրենքը ինչպես է կիրառվելու, եւ ով է վերահսկելու այն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում