«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

30/09/2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Զրուցակիցները ուշադրություն են դարձրել պարենային գործարքի կատարման անհրաժեշտության վրա, ներառյալ Ռուսաստանից համաշխարհային շուկա մատակարարումների խոչընդոտների վերացումը․ հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՌԴ նախագահը երախտագիտություն է հայտնել Թուրքիային սևծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման և ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման համար։