Երեքշաբթի, Մայիսի 11, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բլոգերը 40-օրյա ծոմ պահելուց հետո մահացել է (լուսանկարներ)

04/05/2021

Աբխազիայում 40֊օրյա ծոմ պահելուց հետո մահացել է ռուս բլոգեր Վիտալի Վիգրանովսկին: Այս մասին հայտնում է NTV-ն: Նա վարում էր YouTube-յան ալիք, որտեղ պնդում էր, որ նախատեսում է 40 օր դիմանալ առանց սննդի ու ջրի:
Վիգրանովսկին փորձը սկսել էր մարտին՝ Մոսկվայում: Տասներորդ օրը նա իրեն վատ էր զգացել, սկսել է «նեղվել քաղաքի մթնոլորտից», և մեկնել է Աբխազիա ու շարունակել է ծոմ պահել: Քսաներորդ օրը, նրա խոսքով, ինքը զգեցել է «լիակատար մաքրում»: Միևնույն ժամանակ, բլոգերը ասել է, որ նիհարել է և այլևս ուժ չունի ֆիզիկական գործունեության համար: Վիգրանովսկին փորձը շարունակել է նույնիսկ 35-րդ օրը, երբ զգացել է, որ «մահը մոտ է»: «Դա պարզապես մի խաղ էր, որը ես ընդունեցի: Շատ հետաքրքիր է: Ուտելու ցանկություն այլևս չկա: Մարմինը լրիվ նորացված է՝ յուրաքանչյուր բջիջ», - ասել էր Վիգրանովսկին իր տեսանյութերից մեկում:
Ավելի ուշ նրա ծանոթները սոցիալական ցանցերում գրել են, որ Վիգրանովսկին մահացել է «չոր սովից դուրս գալու ժամանակ»: Տղամարդու մահվան ստույգ պատճառը դեռ հայտնի չէ: