«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մակրոնը պատրաստվում է Արցախում տիրող իրավիճակը քննարկել Պուտինի և Թրամփի հետ

30/09/2020

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ևս համակարծիք է, որ Թուրքիայի հրահրումներն Ադրբեջանի ռազմական գործողություններին անընդունելի են։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Մակրոնը նախատեսում է հեռախոսազրույց ունենալ  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նա ցանկանում է քննարկել Արցախում տիրող իրավիճակի կարգավորման հարցը։ Այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտնել է Լատվիա կատարած այցի ժամանակ։

Մակրոնը նշել է, որ Արցախի հարցը դժվար կլինի կարգավորել առանց Ռուսաստանի։ Այս թեմայի շուրջ հանդես կգա նաև Մինսկի խումբը։ Նա շատ զգույշ է հանդես գալիս իր մեկնաբանություններում, բայց ակնհայտ է, որ սա սուր իրավիճակ է։

Մակրոնը հայտնել է նաև, որ Ֆրանսիան դատապարտում է Թուրքիայի հրահրումները ռազմական գործողություններին Արցախի հարցում։