«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մահացել է Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը

28/11/2020

Հոլանդիայում մահացել է Անահիտ Չարենցի դուստրը՝ բանաստեղծուհի Հասմիկ (Աստրիդ) Չարենցը: Այս մասին հայտնում է «Արևելք» պարբերականը ։ 

«Չարենցի թոռնուհու մահվան մասին  տեղեկանում ենք նրա քրոջից՝ Եղիշե Չարենի տուն թանգարանի աշխատակցուհի Գոհար Չարենցից:

Նա, մասնավորապես հայտնել է.«Խաղաղությամբ իր մահկանացուն կնքեց քույրս՝ Հասմիկ Չարենցը, մոր՝ Անահիտ Չարենցի և դստերս Նանեի ներկայությամբ. Լույս իջնի հոգուն»,-ասված է մահազդում: 

Հասմիկ Չարենցը բանաստեղծությունների գրքի, բազմաթիվ երգերի տեքստերի, հոդվածների և մյուզիքլների հեղինակ Է:

Աղբյուր` Փաստինֆո