«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Անկանխիկ վճարումների մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո բազմաթիվ բողոքներ են ստացվել․ Թունյան

07/09/2022

«Անկանխիկ վճարումների մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց ի վեր ստացվել են բազմաթիվ բողոքներ եւ առաջարկություններ։ Այս մասին Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ 

Պատգամավորի խոսքով՝ այժմ իր գլխավորած խորհրդարանական մշտական ​​հանձնաժողովի մասնագետներն աշխատում են բողոքների ու առաջարկների վրա։

«Առաջիկայում համատեղ քննարկում կկազմակերպվի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի հետ։ Սա արվում է, որպեսզի հասկանանք, թե որն է խնդիրը, եւ արդյոք առկա օրենսդրությունը շտկելու անհրաժեշտություն կա»,- ասաց Թունյանը։