«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փլատակներից դուրս է բերվել ևս մեկ դի. 16 զոհ

16/08/2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը դարձավ 16:
«Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ մարմին:

Այս պահի դրությամբ մահացած քաղաքացիները 16-ն են։

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- տեղեկացրել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհերի թվում է հղի կին և մեկ մանկահասակ երեխա: