«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սերբիան որոշել է գազ ստանալ Ադրբեջանից

06/09/2022

Սերբիան բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ գազի մատակարարման պայմանագրի վաղաժամկետ կնքման շուրջ: Այս մասին ասել է Սերբիայի փոխվարչապետ, հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարար Զորանա Միխայլովիչը։

Նա նշել է, որ Սերբիան կարող է լինել ոչ միայն կասպիական տարածաշրջանից գազի սպառող, այլև տարանցիկ երկիր, որը հետագայում այդ գազը կփոխադրի տարածաշրջանի այլ երկրներ։

Փոխվարչապետի խոսքով՝ Սերբիայի հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարարությունն արդեն բանակցություններ է վարում Ադրբեջանի ոլորտային նախարարության հետ գազամատակարարման պայմանագիր կնքելու համար գազամուղի ավարտից շատ առաջ:

Հիշեցնենք, որ Հարավային գազային միջանցքով ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա սկսվել է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին։ TAP-ը, որը Հարավային գազային միջանցքի եվրոպական մասն է, տարեկան ութ միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարում Իտալիա, մեկ միլիարդ խորանարդ մետր գազ էլ՝ Հունաստան և Բուլղարիա։