«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ոստիկանության կրթահամալիրի դիմաց «յաշիկը» բախվել է արգելապատնեշին

23/09/2021

Սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Mercedes G մակնիշի 77 II 771 համարանիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում՝ ոստիկանության կրթահամալիրի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկության՝ տուժածներ չկան, ու մինչ վթարի վայրից փորձում էին քարշակի միջոցով ավտոմեքենան հեռացնեին, օպերատիվորեն ժամանեցին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։