«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռումբի մասին ահազանգ Սասունցի Դավիթ կայարանում

31/08/2022

Այսօր՝ օգստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ կայարանում՝ գնացքներում, ռումբեր են դրված։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են փրկարարներ, սակրավորներ։ Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։ Վերջիններս սահմանազատել են տարածքը։
Ժամանել են նաև Երևանի 1-03 շապօգնության բժիշկների հերթապահ խմբերից։ 
Այս պահին քաղաքացիները տարհանվել են, և կատարվում են որոնողական աշխատանքներ։
Տեղում են նաև Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խմբերը։
Մանրամասները՝ քիչ ուշ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: