
Աշխարհում չկա ժողովուրդ, որն ուզում է շրջափակված ապրել. Արամ Սարգսյանը հանդիպել է վարչապետի հետ
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Վարչապետի հրավերով էի եկել, հարցերն ավելի շատ տնտեսական էին, նաև վերաբերում էին գերիների հետ կապված խնդիրներին: Բնականաբար, ես որոշակի արտաքին քաղաքական հանդիպումներ ունեցել եմ ու փորձել եմ հումանիտար ուղղություններով այդ թեմայով աշխատել»,- հայտարարեց Արամ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում: Նա նշեց, որ վարչապետի հետ քննարկել է նաև հետպատերազմական Հայաստանի տնտեսական իրավիճակը: «Նաև քննարկել ենք ճանապարհների հետ կապված խնդիրները, Լարսի միջանցքի, երկաթգծի խնդիրները, նախկինում աշխատած երկաթգծի հարցը, որովհետև նախկինում երկաթգծով մենք աշխատել ենք թե՛ Իրանի հետ, թե՛ Թուրքիայի հետ: Այդ փորձն էր ուզում իմանալ»,- նշեց Սարգսյանը:
«Հանրապետություն» կուսակցության ղեկավարն անդրադարձավ նաև Հայաստանի ապաշրջափակման հեռանկարին: «Աշխարհում չկա ժողովուրդ, որն ուզում է շրջափակված ապրել, և որևէ մեկը մեզ չի հասկանա, եթե մենք ասենք, որ ուզում ենք փակ ապրել, որովհետև այն ապահով է: Ցանկացած ապաշրջափակման մենք պետք է ասենք այո, բայց դա բազմաթիվ հարցեր ու խնդիրներ ունի, բարդություններ ունի, որոնց պետք է նայվի»,- հայտարարեց նա:
Սարգսյանի խոսքով՝ այսօր կա հոգեբանական խնդիր: «Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանն այս տարածքից չի հեռանալու, ոչ էլ մենք ենք հեռանալու: Սա էլ այնպես չէ, որ բազմաբնակարան շենք է, մենք երրորդ հարկում ապրում ենք, չորրորդ հարկի հարևանը ջուր է լցնում գլխներիս, ասենք՝ հոգնեցինք, տունը վաճառենք, գնանք ուրիշ տեղ ապրենք: Պետք է փորձենք իրավիճակը հարթել, պետք է փորձենք իրավիճակներին ճիշտ լուծումներ տալ, իսկ այդտեղ մեզ համար շահեկան կլինի, եթե մենք ուժեղ պետություն ունենանք, ուժեղ տնտեսություն ունենանք, կարողանանք ժամանակին հարիր զինել բանակը»,- մանրամասնեց Սարգսյանը:
Առաջարկվող Նորություններ

Լավրովը դեսպանների հետ ամփոփել է ԱՊ...
2021-01-21 14
ԱԺ արտահերթ նիստ...
2021-01-21 14
ՄԻԵԴ-ը մերժել է Հարավային Օսիայի իր...
2021-01-21 14
Զինծառայողների վնասների հատուցման պ...
2021-01-21 15
Արա Այվազյանը և Ստեֆ Բլոկը կարևորել...
2021-01-21 15
Առաջարկվում է ԱՀ ԱԻՊԾ-ն և ԱՀ ոստիկա...
2021-01-21 15
Մեզ պետք է հիմնահարցերը ճիշտ գնահատ...
2021-01-21 17
Թրեյսին հանդիպեց վերլուծական կենտրո...
2021-01-21 16
Խորհրդարանական ուժերի արձագանքը փոխ...
2021-01-21 16
Շիրակի նախկին մարզպետը շնորհակալութ...
2021-01-21 15Հատուկ
_1611251636.jpg )
Անմահության ճանապարհ. Սուրեն Խաչատրյան...
2021-01-21 12