«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ ԱՐԱՐԱՏԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. Արմեն Ճուղուրյան, Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

28/06/2020

Այօրվանից սկսած Generalnews.am կայքը մաս - մաս  ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանի հետաքրքիր մի գրքույկ, որում հեղինակը յուրահատուկ ոճի մեջ փորձում է վերարժևորել հայոց պատմության բազում դրվագներ, տալ մեզ հուզող հարցերի շատ պատասխաններ:  Այս խիստ շահավետ ստեղծագործության կայքում հրապարակելը պայմանավորված է այնտեղ արծարծաված դրույթների մեր պատմաքաղական վերլուծական կենտրոնի նպատակադրումների հետ համահնչյունությամբ, նաև մեր կայքի դիտորդներին այս խռովահույզ օրերին մի փոքր այլ ոլորտ շեղելով՝ վախն ու սթրեսը մոռանալու խիստ անհրաժեշտ ցանկությամբ:
Ա. Ներսիսյան

Արմեն Ճուղուրյան,
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ  ԱՐԱՐԱՏԻ  ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Տարիներ առաջ լույս տեսավ իմ հեղինակած «Արմենո պապը, ով ապրում է Արարատի գագաթին» գրքույկը, որտեղ պատմվում էր Արարատի գագաթին բնակվող Արմենո պապի և երևանցի, երրորդ դասարանի  աշակերտ Հայկի ընկերության մասին:
Արմենո պապը, որը հրաշագործ էր, Արարատի գագաթից հաճախ աննկատ հյուր էր գալիս փոքրիկ Հայկին, ու նրանք հաճելի ժամանակ էին անցկացնում: Հայկին հատկապես դուր էին գալիս Արմենո պապի զրույցները հայոց բնաշխարհի, հայ ժողովրդի հերոսական պայքարի վերաբերյալ: Նրանք խոսում էին նաև ընկերասիրության, շրջապատի նկատմամբ ցուցաբերվող հոգատարության, դպրոցում լավ սովորելու և գիտելիքներ ձեռք բերելու անհրաժեշտության մասին:  Երկուսի համար էլ, սակայն, կարևորվում էր իրենց ընկերության գաղտնիության պահպանումը: Ո՛չ Հայկի ընկերները, ո՛չ էլ անգամ ծնողները գաղափար չունեին հրաշագործ ծերուկի և պատանու հանդիպումների մասին: Բայց և այնպես, բոլորն էլ նկատում էին, որ տղան շատ է փոխվել, դարձել է չափազանց հետաքրքրասեր հայոց պատմության նկատմամբ: Սակայն, ոչ–ոք չէր էլ կասկածում, որ դա հենց Արմենո պապի շնորհիվ է…
Իսկ Հայկն Արմենո պապի յուրաքանչյուր այցից հետո էլ ավելի էր խորամուխ լինում Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգության մեջ՝  արժևորելով պատմական հայրենիքը և տոգորվելով Արարատ լեռը բարձրանալու մոլուցքով:
Ի վերջո, Արմենո պապը պատանի Հայկին հրաժեշտ տվեց, սակայն խոստացավ տարիներ անց նրան հյուրընկալել Արարատի գագաթին՝ իր կացարանում և, որպես հավասարը հավասարի, բանավիճել հայ ժողովրդի պատմության դասերի շուրջ:

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԱՐԱՐԱՏ

Գնա՛ս բարով, ա՛յ ուխտավոր,
Երանի քեզ, Հայ ուխտավոր,
Որ կարոտով ու սիրառատ
Ուխտ ես գնում դեպ Այրարատ:
Հովհաննես Թումանյան

Անցան տարիներ: Հայկն արդեն չափահաս էր: Ավարտել էր ավագ դպրոցն ու պատրաստվում էր սովորել համալսարանի պատմության ֆակուլտետում: Ուզում էր պատմաբան դառնալ: Նրան շատ էին ոգևորել Արմենո պապի զրույցները, որոնք տոգորված էին հայրենասիրությամբ և փառաբանում էին հայ ազգը: Իհարկե, դպրոցում պատմության դասեր առնելով, Հայկն արդեն իսկ իրեն հպարտ էր զգում, որ հայ է և ապրում է Հայաստանում: Չէ՞ որ հայ ժողովուրդը, ունենալով դարավոր թշնամիներ, երկար մաքառումներից հետո կարողացել էր իր տեղը հաստատել ազգերի ընտանիքում՝ պահպանելով պատմական հայրենիքի թեկուզև մեկ տասներորդ մասը: Մինչդեռ շատ ազգեր եկել ու անցել էին պատմության քառուղիներով`կորցնելով իրենց ինքնությունն ու պետականությունը:
Այնուամենայնիվ, Հայկի գլխում պտտվում էին մի շարք հարցեր. ինչո՞ւ կորսվեց պատմական հայրենիքը, ինչո՞ւ դարձանք աշխարհասփյուռ ժողովուրդ, ինչո՞ւ Հայկական լեռնաշխարհում չունեցանք հզոր պետականություն, որը կլիներ երկարատև ու կանգուն՝ մեր լեռների պես, կդիմակայեր քոչվորների և անարժան ցեղերի արշավանքներին ու զերծ կպահեր Հայաստանը մշակութային, տարածքային և ազգաբնակչության կորստից…
«Որտե՞ղ պետք է փնտրել ու գտնել այս հարցերի պատասխանները, եթե ոչ Արարատի ճանապարհին», – մտածում էր Հայկը:
Այս միտքը նրան օրերով հանգիստ չէր տալիս, և դա էր պատճառը, որ սկսեց հաճախել լեռնագնացների ակումբ` փափագելով, որ ի վերջո բարձրանալու է Արարատ լեռը: Ո՜վ գիտե, միգուցե այնտեղ նորից հանդիպեր իր վաղեմի բարեկամին՝ Արմենո պապին: Չէ՞ որ հենց այդ հրաշագործն էր, որ իր խորհուրդներով ու պատմություններով հայրենասիրություն էր բորբոքել դեռևս պատանի Հայկի սրտում` խոստանալով նրան հյուրընկալել  բիբլիական լեռան գագաթին:
Եվ ահա եկավ այն բաղձալի օրը, երբ Հայկն արշավախմբի հետ պիտի մեկներ Արևմտյան Հայաստան: Թեպետ բիբլիական գագաթն այդքան մոտ ու տեսանելի էր Երևանից, բայց և այնպես, ցանկալի ճանապարհն ուղղակի Արարատ չէր տանում: Անհրաժեշտ էր ճամփորդության ժամանակ շրջանցել հարևան Վրաստանը և այնտեղից մուտք գործել Արևմտյան Հայաստան: Այդքան մոտ գտնվող լեռը, որ պարզկա օրերին իր լանջերով կարծես մխրճվում էր Երևանի մեջ, մեզ` հայերիս համար անհասանելի էր նաև Արարատյան դաշտից:
Այս ամենը ոչ միայն ցավ էր պատճառում Հայկին, այլև ստիպում մտորել, թե ինչու է այդպես: Թե որքա՜ն հույզեր ու անպատասխան հարցեր էին կուտակվել Հայկի հոգում, որքա՜ն խռովք կար նրա ներաշխարհում, թերևս, դրսից աննկատ էր: Եվ սա էր պատճառը, որ Հայկն անպայման ուզում էր ինչ-որ մեկի հետ կիսվել: Ու որոշեց մտովի զրուցել Արմենո պապի հետ` ներկայացնելով նրան իր հոգու ցավն ու մտահոգությունները.
– Գիտե՞ս, Արմենո՛ պապ, երբ դեռ պատանի էի, քեզ ավելի շատ որպես հրաշագործ էի ընկալում, և ակնկալիքներս ավելի նյութական բնույթի էին, իսկ հիմա՝ միայն հոգևոր: Դրանք բխում են հոգուս կանչից ու գալիս են լրացնելու իմ ազգային արժանապատվությունը: Կարո՞ղ ես նորից հրաշագործ լինել ու հանդարտացնել  հոգուս փոթորիկը՝ պատասխանելով շատ կարևոր մի քանի հարցի:
– Իսկ ի՞նչ հարցեր ունես, – Հայկի ականջին շշնջաց Արմենո պապը:
– Հայ ժողովրդի պատմական հետագիծը հագեցած է հարցադրումներով, որոնց պատասխաններն ինձ համար շատ կարևոր են: Գիտե՞ս, Արմենո՛ պապ, մեր ազգի գոյատևման ընթացքն ամեն անգամ նմանեցնում եմ ծովի ալիքների մակընթացություններին ու տեղատվություններին՝ փոթորկից հետո: Դարերի ընթացքում անվերջանալի պատերազմների, կոտորածների, զավթումների փոթորիկներ են եկել ու անցել Հայկական լեռնաշխարհով: Եվ երբ այդ հուժկու ալիքները հանդարտվել են, հայի տեսակը, ծովի ավազի պես, մնացել է անկոտրում՝ հավատով լցված դեպի ապագան: Ուրեմն՝ որտե՞ղ է պետք փնտրել մեր գոյատևման գաղտնիքը, – հարցրեց Հայկը:
– Գիտե՞ս, սիրելի՛ Հայկ,– ասաց Արմենո պապը, – այդ հարցի պատասխանը պետք է փնտրել մեր տեսակի մեջ: Ճիշտ ես նկատել, որ մեր պատմական «ալիքների» տեղատվությունները մեզ ցաք ու ցրիվ են արել ծովի ավազի պես, տեղահանել ու տարել են օվկիանոսի խորքն ու խորտակել, բայց մակընթացությունից հետո նորից ափ ենք դուրս եկել, դարձել ենք հավաքական ուժ և մեր արժանի տեղն ենք գրավել համաշխարհային ազգերի ընտանիքում:
– Բայց դու չպատասխանեցիր իմ հարցին. որո՞նք են մեր տեսակի առանձնահատկությունները, ազգային առավելությունները, ինչի՞ շնորհիվ  ենք արժանավայել ներկայանում աշխարհին, – հակադարձեց Հայկը:
– Դու արդեն նկատած կլինես, որ թե՛ օտարները և թե՛ մերոնք ինչքան շատ են խոսել հայ ազգի արժանիքների մասին` բացահայտելով նրա լավագույն հատկանիշներն ու օրինակելի գծերը: Դրան զուգահեռ, մեր դարավոր թշնամիներն էլ չարախոսել են՝ ճղճիմ հերյուրանքներ ու զրպարտություններ տարածել: Բայց այս տարաբնույթ բնորոշումների հորձանուտում մի բաց է մնացել, որը գրեթե չի մեկնաբանվել,– մեղմորեն ասաց Արմենո պապը:
– Ի՞նչ բաց,– հետաքրքրվեց Հայկը:
– Խոսքը մեր ազգի տեսակին վերաբերող առողջ քննադատության մասին է, որը, չգիտես թե ինչու, լսելի չի դարձել նույնիսկ այն դեպքում, երբ փորձել ենք պատմությունից դասեր քաղել: Հետևապես՝ պետք է արժևորել ոչ թե մեր ազգի հասցեին շռայլվող ուռճացված գովեստը, այլ դասեր քաղել պատմությունից՝ քննադատաբար նայելով ինքներս մեզ, գտնելով մեր ձախողումների ու սայթաքումների պատճառները և, ինչու չէ, որոնել մեր հավերժ գոյատևման այն առողջ սերմերը, որոնք, ընկնելով հողի մեջ, հային վերապրեցնում ու վերածնում են, – ասաց Արմենո պապը:
– Կարծում եմ՝ հենց Արարատի ճանապարհին ազգային ինքնագիտակցությունը կդառնա հավաքական, ու ես խոստանում եմ ինքնաքննադատաբար, առողջ բանավեճի բռնվել քեզ հետ` փնտրելով ու գտնելով ազգիս բնորոշ՝ ցավոտ հատկանիշները, որոնք ամենուր են, բայց, ավա՜ղ, չեն բարձրաձայնվում մեր իսկ շուրթերից, – շշնջաց Հայկը:

ՈՐՏԵ՞Ղ  ԵՆՔ ԴԱՌՆՈՒՄ ԽՈՑԵԼԻ

Արշավախումբը, որի կազմում նաև Հայկն էր, ճամփա ընկավ դեպի Արարատ լեռ` անցնելով բազմաթիվ քաղաքներով ու բնակավայրերով, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում չէին, բայց համակված էին հայկական շնչով: Ամենուրեք հայերի կողմից ստեղծված խաչքարեր, աղոթատեղեր, եկեղեցիներ էին, որոնք,  արի ու տես, օտարների ձեռքերում էին:
– Այդ ինչպե՞ս է, որ հայի ձեռքով շենացված քաղաքներն ու գյուղերն ուրիշ տերեր ունեն, – հարցրեց Հայկը Արմենո պապին:
– Սիրելի՛ Հայկ, պատմությունը ցույց է տալիս, որ հաճախ, կառուցելով մեզ համար, հանձնում ենք օտարներին: Եվ միշտ չէ, որ օտար զավթիչներն են մեզնից խլում այն ամենը, ինչը մենք ստեղծում ենք: Գիտե՞ս, հայի տեսակը մյուս ազգերից տարբերվում է նրանով, որ մեծ ջանասիրությամբ արարում է օտարի հողում՝ հայրենիքից  դուրս:
– Ի՞նչ  նկատի ունես, – հետաքրքրվեց Հայկը:
– Ա՛յ, հիմա դու Արարատի ճանապարհին ես … Երկու օր առաջ, երբ անցնում էիր Թիֆլիս (Թբիլիսի) քաղաքով, այնտեղ հանդիպեցիր հայ համայնքի: Գիտե՞ս, թե դարերի ընթացքում որքան ջանք է թափվել հայերի կողմից Թիֆլիսը շենացնելու համար: Դրա վկայությունն են քաղաքի կամուրջներն ու հինավուրց շենքերը, էլ չեմ ասում հայկական եկեղեցիների մասին: Նույնը վերաբերում է Բաքու քաղաքին… Հայկական կառույցների շունչը զգացվում է նաև Եվրոպայում, Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում…
– Իսկ Երևա՞նը, – հետաքրքրվեց Հայկը:

– Այն ժամանակ, երբ Թիֆլիսն ու Բաքուն կառուցվում էին նաև հայի ձեռքով, Երևանը մոռացված, առանձնապես չնկատվող մի բնակավայր էր:

– Դե ի՞նչ վատ բան կա դրանում, շենացնող ու շինարար ազգ ենք, ու մեր հետքերն ենք թողնում ամենուր,– զարմացած արձագանքեց  Հայկը:
– Այո՛, շենացնում ենք, բայց ոչ ազգանվեր մղումներով: Ա՛յ, օրինակ, անկախության այս քառորդ դարում ինչե՞ր կառուցեցինք քաղաքամայր Երևանում:
– Ինչպե՞ս թե ինչեր. նոր շենքեր, թաղամասեր, եկեղեցիներ, – հպարտությամբ պատասխանեց Հայկը:
– Ա՜խր, դրան զուգահեռ, քանդեցինք հինը,– հակադարձեց Արմենո պապը: – Դու երևանցի ես, Հա՛յկ, ու հենց քո աչքի առաջ, քաղաքի կենտրոնում քանի՜-քանի՜ հին շենքեր ոչնչացվեցին: Ճի՛շտ է, դրանց քարերը խնամքով համարակալվեցին, որ ուրիշ վայրում վերակառուցվեն, բայց դա էլ չտեսանք:
– Դու դա տեսար միայն Երևանո՞ւմ, – հոգոց հանեց Հայկը:
– Չէ՛, պարզապես այդպես անփույթ ենք ամենուր: Հիմա էլ կառուցում ենք նոր եկեղեցիներ, իսկ դարերից մեզ ժառանգություն հասած շատ ու շատ վանքեր լքված ու խոնարհված են և այն աստիճան, որ դրանց գմբեթներին ծառեր են աճում: Իսկ երբ ճամփորդես Եվրոպայում, ի՛մ սիրելի Հայկ, կտեսնես, թե որքան խնամքով են եվրոպացիները վերաբերվում իրենց պատմական հուշարձաններին, վերականգնում են դրանք ու  աշխարհին մատուցում:
– Ուրեմն՝ մենք մեր ժառանգության նկատմամբ ազգանվիրման պակա՞ս ունենք, – տարակուսեց Հայկը:
– Ոչ միայն ազգանվիրման պակաս, այլև անպատասխանատվություն, – վրա բերեց Արմենո պապը:
– Այդ ինչպե՞ս, – զարմացավ Հայկը:
– Ես դրանում բազմիցս համոզվել եմ, – հաստատեց Արմենո պապը: – Ա՛յ, հենց ներկա օրերին անդրադառնամ: Վերջապես ձեռք բերեցինք անկախ պետականություն, ու թվում էր, թե ազգովի պիտի հավաքվենք այդ գաղափարի շուրջ: Բայց ի՞նչ ենք անում. արտագաղթում ենք` առանց ընկալելու երկիրը պահելու մեր պատասխանատվությունը: Ազգանվիրման այդ պատասխանատվությունը չենք զգում ոչ միայն մենք, այլև սփյուռքահայերը, որոնք հեռվից են սիրում հայրենիքը՝ բնավ չցանկանալով այստեղ ապրել:
– Գիտե՞ս, սիրելի՛ Արմենո պապ, հայրենիքը շողշողուն արեգակի է նման, որից պետք է ջերմանաս, բայց նաև դիմանաս նրա կիզիչ ճառագայթներին ու չփախչես առավել հարմարավետ վայր, այլապես այն կշողշողա ուրիշների համար և երես կթեքի քեզնից:
– Հե՛նց այդպես էլ եղավ Արևմտյան Հայաստանում, – վրա բերեց Արմենո պապը: – Միայն թուրք ջարդարարների ձեռքով չէր, որ իրենց պատմական հայրենիքից տեղահան եղան հազարավոր հայեր: Արտագաղթել սկսել ենք դրանից  էլ շատ ու շատ ժամանակներ առաջ՝ ապրուստի համար առավել հարմարավետ երկրներ գտնելու մարմաջով համակված…
– Բայց ինչո՞ւ միայն պատմական անցյալում, հիմա էլ նույնն ենք տեսնում, – վրդովվեց Հայկը: – Մեր օրերում հազարավոր սիրիահայեր, փախչելով պատերազմի ճիրաններից, ապաստան են գտել մայր հայրենիքում, սակայն չեն ուզում մշտապես բնակվել այստեղ և ուղիներ են որոնում գաղթելու արևմտյան երկրներ: Անգամ իրենց բաժին հասած դժբախտություններից, տուն ու տեղի կորստից հետո էլ չեն հասկացել, որ օտարության մեջ ապրելն անհեռանկարային է, և միայն մայր հայրենիքն է առավել ապահով վայր:
– Բոլոր ժամանակներում էլ հայերը տառապել են օտարամոլությամբ, որը չափազանց վտանգավոր հիվանդություն է, և պետք է, որքան հնարավոր է շուտ, դա արմատախիլ անել մեր միջից, – քթի տակ մռթմռթաց Արմենո պապը:
– Բայց գիտե՞ս, Արմենո՛ պապ, մենք՝ հայերս, յուրահատուկ ենք նաև նրանով, որ արտագաղթում ենք խաղաղության և ներգաղթում պատերազմի ժամանակ, երբ հայրենիքն օրհասական վիճակում է: Դրա վառ ապացույցն Ապրիլյան չորսօրյա պատերազմն էր, երբ մեր բազմաթիվ հայրենակիցներ արտասահմանից եկան՝ հայրենիքը պաշտպանելու. հայեր, որ մինչ այդ հեռացել էին հայրենիքից, – Հայկը կարծես թե փորձեց արդարանալ:
– Ես այստեղ էլ եմ օրինաչափություն տեսնում: Հայերը միշտ էլ համախմբվում են վտանգի պահին, ինչը եղավ թե՛ Ավարայրում և թե՛ Սարդարապատում: Հայրենիքի անվտանգությանն ազգովի տեր ենք կանգնում միայն այն ժամանակ, երբ բնաջնջման սպառնալիք կա: Եվ սա գոյատևման սերմնահատիկներից է, որ դարերի ընթացքում պահպանվել է մեր ազգի գենոֆոնդում և փրկել իսպառ ոչնչացումից: Սակայն, միևնույն է, ունենալով հիշարժան հերոսամարտեր, ավելի ենք ընդգծում մեր ազգային ողբերգությունները:
– Իսկապե՛ս, ես էլ եմ դա նկատել, – համաձայնեց Հայկը: – Մի տեսակ  ավելի գերադասում ենք ողբը, քան մեր հաջողությունների հիշատակումը: Անընդհատ ուզում ենք ցույց տալ աշխարհին, որ զոհի կարգավիճակում ենք և փորձում ենք դրանից օգուտներ քաղել: Բայց ով չգիտի, որ թույլերին ու հալածվածներին ոչ միայն չեն սիրում, այլև չեն հարգում: Ուրեմն՝ ժամանակն է, որ աշխարհին ներկայանանք որպես հերոսական ազգ` պատմելով բոլորին մեր հերոսամարտերի ու հաղթանակների և ոչ թե կոտորածների, պատմական հայրենիքի կորստի մասին: Պատմական արդարությունը վերականգնում են ուժեղները և ոչ թե ողբացողները:
– Ա՛յ, հիմա հասկացա՞ր, սիրելի՛ Հայկ, որ շահում են այն ազգերը, որոնք առավել ընդգծված են ներկայանում իրենց հերոսամարտերով ու հաղթանակներով, քան պատմության ողբերգական էջերով, ինչը դարերով ուղեկցել է մեզ ու, կարծես, դարձել մեր ազգային հատկանիշը:
Այսպես մտահոգ ու խռովահույզ՝ Հայկն արշավախմբի հետ հասավ Արարատի ստորոտ: Մինչև գագաթ նրանց ուղեկցելու էին տեղաբնակ քրդերը: Նայելով Արարատին արդեն հակառակ կողմից` Հայկը հասկացավ, որ լեռը նույնկերպ չի ընկալվում, ինչպես Երևանից: Քուրդ ուղեկցողների խոսակցությունների ներքո Արարատը թվում էր փոքր–ինչ օտար. զգացվում էր, որ գերեվարված է ու մորմոքում է  հայրենի կարոտից: