«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թրամփը հայտարարել է, որ Իրանի նոր առաջնորդների ճակատագիրը մահն է

06/03/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանցի այն պաշտոնյաների վերջը, որոնք փորձում են փոխարինել տապալված առաջնորդներին, մահն է լինելու։ Սպիտակ տանը տեխնոլոգիական ոլորտի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը «կշարունակեն առաջ մղել» Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունները։

Թրամփի խոսքով՝ Թեհրանի բալիստիկ հրթիռների զինանոցը «արագորեն ոչնչացվում է», իսկ Իրանի ղեկավարությունը «արագորեն անհետանում է»։ Նա նաև հայտարարել է, որ Իսրայելի հետ համատեղ իրականացվող օդային արշավի արդյունքում սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ու մի շարք բարձրաստիճան անվտանգության, ռազմական և քաղաքական գործիչներ։

https://thehill.com/homenews/administration/5767688-trump-iran-leaders-dying/