Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 428 նոր դեպք․ ապաքինվել է 775 քաղաքացի

Армении подтверждено 428 новых случаев заболевания COVID-19. 775 граждан выздоровели.

428 new cases of COVID-19 confirmed in Armenia. 775 citizens recovered.

428 nouveaux cas de COVID-19 confirmés en Arménie. 775 citoyens récupérés.

Հայաստանում հունիսի 10-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14 103 դեպք, որոնցից 5226-ն` առողջացած:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8573 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 73 156 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 428 նոր դեպք և 775 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 227(ավելացել է ևս 10-ով) դեպք:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 71, 54, 58, 84, 93, 75 տարեկան տղամարդիկ և 62, 60, 59, 66 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Արձանագրվել է մահվան ևս 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 77 է։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նյութը` Armenpress, Լիլիթ Դեմուրյան

Թարգմանությունը` Աննա Հակոբյան