Երեքշաբթի, Օգոստոս 03, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Բացահայտվել է «թմրաշղթա»․ հայտնաբերվել են թմրամիջոցներ ու զենք-զինամթերք

20/07/2021

Քրեական ոստիկանության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները ամենօրյա օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ թմրամիջոցների իրացման վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերեցին, որոնք իրացրին Էրեբունու քրեական հետախույզների հետ։
Հուլիսի 15-ին իրականացրած հատուկ միջոցառման ընթացքում նրանք մայրաքաղաքի տարբեր փողոցներում հայտնաբերեցին ու Էրեբունու բաժին բերման ենթարկեցին վեց տղամարդու, որոնց կասկածում էին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու մեջ։ Նրանք խուզարկվեցին։
Հայտնաբերվեցին մեթամֆետամինի ու մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Բերման ենթարկվածներից մեկն էլ ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր։ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները տեղեկություն ունեին, որ թմրամիջոցի նմանվող զանգվածները նրանց իրացրել էր 32-ամյա մի տղամարդ։ Հուլիսի 15-ի երեկոյան նա ևս հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու խուզարկվեց։ Տղամարդու մոտ տարբեր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ կային։ Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, խուզարկվեց նրա բնակության վայրը։ Հայտնաբերվեցին տարբեր քաշով թմրամիջոցների նմանվող զանգվածներ, քացախաթթվի անհիդրիդ, ինչպես և «Մակարով» ատրճանակ, պայթուցիչներով «Ֆ-1» տիպի նռնակներ և այլն։ 32-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։