«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ-ն հունիսի 14-ից կվերացնի օտարերկրյա զբոսաշրջիկների համար նախատեսված COVID-19 սահմանափակումները

03/06/2022

Ռուսաստանի Դաշնությունը հունիսի 14-ից վերացնում է օդային և ծովային անցակետերով ժամանող օտարերկրյա քաղաքացիների մուտքի համաճարակաբանական սահմանափակումները։

«Համապատասխան փոփոխություններ կկատարվեն Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 635-ր և 2020 թվականի մարտի 27-ի թիվ 763-ր հրամաններում»,- ասված է շտաբի հաղորդագրության մեջ։

Բացի այդ, օպերատիվ շտաբը որոշել է հունիսի 14-ից վերսկսել երկաթուղային հաղորդակցությունը Տաշքենդ-Սամարա և Տաշքենդ-Վոլգոգրադ երթուղիներով՝ յուրաքանչյուր երթուղում շաբաթական մեկ հաճախականությամբ։ Ուզբեկստանի քաղաքացիների համար երկաթուղային տրանսպորտով Ռուսաստան մուտքի սահմանափակումները կվերացվեն: