«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Օսկար»-ի համար «Լավագույն ֆիլմ» անվանակարգում այսուհետ կլինի 10 հավակնորդ

13/06/2020

<p>Shantnews.am-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է ամերիկյան կինոակադեմիայի մամուլի ծառայությունը: &laquo;Սկսած 94-րդ արարողությունից, որը կկայանա 2021-ին, &laquo; Լավագույն կինոնկար&raquo; անվանակարգում 10 հավակնորդ կներկայացվի՝ ի տարբերություն ամեն տարի տատանվող թվի&raquo;,- ասվում է կինոակադեմիայի հաղորդագրության մեջ: Նախկինում այս կատեգորիայում ֆիլմերի քանակը փոխվում էր՝ տատանվելով հինգից տասի միջակայքում: Օրինակ՝ 2019-ին անվանակարգում եղել է ութ հավակնորդ, իսկ 2018 և 2020 թվականներին՝ իննական: Հաղորդվում է նաև, որ այսուհետ ակադեմիկոսները կկարողանան ամբողջ տարվա ընթացքում դիտել &laquo;Օսկարի&raquo; թեկնածուներին Academy Screening Rooм հատուկ հարթակի միջոցով: Մրցանակաբաշխության կազմակերպիչների խոսքով՝ դա ընտրողներին բավական ժամանակ կտա մրցանակի բոլոր հավակնորդներին ծանոթանալու համար:</p> <p>&nbsp;</p> <p>&nbsp;</p> <p>Նյութը` Artsakhpress</p>