«Օսկար»-ի համար «Լավագույն ֆիլմ» անվանակարգում այսուհետ կլինի 10 հավակնորդ
<p>Shantnews.am-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է ամերիկյան կինոակադեմիայի մամուլի ծառայությունը: «Սկսած 94-րդ արարողությունից, որը կկայանա 2021-ին, « Լավագույն կինոնկար» անվանակարգում 10 հավակնորդ կներկայացվի՝ ի տարբերություն ամեն տարի տատանվող թվի»,- ասվում է կինոակադեմիայի հաղորդագրության մեջ: Նախկինում այս կատեգորիայում ֆիլմերի քանակը փոխվում էր՝ տատանվելով հինգից տասի միջակայքում: Օրինակ՝ 2019-ին անվանակարգում եղել է ութ հավակնորդ, իսկ 2018 և 2020 թվականներին՝ իննական: Հաղորդվում է նաև, որ այսուհետ ակադեմիկոսները կկարողանան ամբողջ տարվա ընթացքում դիտել «Օսկարի» թեկնածուներին Academy Screening Rooм հատուկ հարթակի միջոցով: Մրցանակաբաշխության կազմակերպիչների խոսքով՝ դա ընտրողներին բավական ժամանակ կտա մրցանակի բոլոր հավակնորդներին ծանոթանալու համար:</p> <p> </p> <p> </p> <p>Նյութը` Artsakhpress</p>