«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Չեղարկվել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը

20/10/2020

Սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որը պետք է անցկացվեր Եկատերինբուրգում, չեղարկվել է կորոնավիրուսի հետ կապված բարդ համաճարակաբանական իրավիճակով՝ РИА Новости-ին ասել է Եվրոպայի սամբոյի ֆեդերացիայի նախագահը:

«Մրցաշարի կազմկոմիտեի հետ միասին մենք որոշեցինք չեղարկել Եվրոպայի առաջնությունը  Ռուսաստանում և աշխարհում տիրող համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով: Այս տարի Եվրոպայի առաջնություն չի լինի: Դա պայմանավորված է նաև նրանով, որ եվրոպական շատ երկրներում այժմ արգելվում է մրցումներ մեկնելը»,- ասել է պաշտոնյան:

Ինչպես ТАСС-ին հայտնել է Եվրոպայի սամբոյի ֆեդերացիայի նախագահը, Եկատերինբուրգը պահպանում է Եվրոպայի առաջնությունը 2021 թվականին անցկացնելու հնարավորությունը, և մրցաշարը կարող է անցկացվել նաև Ռուսաստանում 2022 թվականին: