«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

ՀՀ էներգետիկ ռիսկերը. Վահե Դավթյան Քաղաքական գիտությունների դոկտոր

09/07/2020

Էներգետիկ անվտանգությունը` որպես ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ, տնտեսական, քաղաքական և տեխնիկական պատճառներով ենթարկված է մի շարք ռիսկերի ու սպառնալիքների: Վերջիններս կարող են լինել արտաքին և ներքին բնույթի: Ներքին սպառնալիքները հիմնականում ձևավորվում են տեխնիկական կամ կառավարչական ու ֆինանսատնտեսական տիրույթում, մինչդեռ արտաքինները, որպես կանոն,  պայմանավորված են լինում քաղաքական, աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական գործընթացներով: Հայաստանի էներգետիկ անվտանգության հիմնախնդիրները վերհանելու, դրանք օբյեկտիվ գնահատելու ու մարտահրավերները գիտակցելու համար նախ և առաջ փորձենք առանձնացնել համակարգի սպառնացող վտանգներն ու ռիսկերը, որոնք, մեր հետազոտության շրջանակներում որպես ուղենիշներ, հանդես կգան:
Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգում էներգետիկ անվտանգությունը սահմանվում է որպես քաղաքական, տնտեսական, իրավական, կազմակերպչական, մեթոդական և այլ բնույթի միջոցառումների համալիր, որը պետության կարիքների բավարարման համար ապահովում է որակյալ և հուսալի էներգամատակարարում տնտեսապես հիմնավորված գներով, ամենօրյա պայմաններում, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ:
Այպիսով, քանի որ տվյալ սահամանումը բնութագրում է էներգետիկ անվտանգությունը որպես միջոցառումների համալիր, կարելի է պնդել, որ նշված բազային փաստաթուղթը նախևառաջ ենթադրում է կառավարչական գործընթացների կազմակերպման արդյունավետության ու որակի բարձրացում: Հետևաբար, անձը էներգետիկ անվտանգության համակարգում դիտարկվում է որպես առանցքային օղակ, ինչը պարտավորեցնում է պետությանը պարբերաբար բարձրացնել էներգետիկ ոլորտում ներգրավված կադրերի պատրաստման և վերապատրաստման ինստիտուտի արդյունավետությունը: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ “Հայեցակարգում”, որն ըստ էության Հայաստանի էներգետիկ անվտանգության քաղաքականությունը սահմանող միակ կոնցեպտուալ փաստաթուղթն է, բացակայում է որևէ հստակ դրույթ կադրային քաղաքականության մասին, ինչն ակնհայտորեն կարելի է դիտարկել որպես լուրջ բացթողում:
Այնուամենայնիվ, բերված համակարգային սահմանումը նաև ենթադրում է առավել վտանգավոր սպառնալիքների ու ռիսկերի օբյեկտիվ գնահատում, ինչը թույլ կտա համապատասխան միջոցառումների համալիր մշակել ու իմպլեմենտացնել այն: Իր հերթին, “Հայեցակարգում” “էներգետիկ անվտանգության սպառնալիք” հասկացությունը դիտարկվում է որպես գործոն, որը կարող է խոչընդոտել երկրի էներգետիկ կարիքների ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Ներկայացնենք, այսպիսով, Հայաստանի էներգետիկ անվտանգության առանցքային սպառնալիքները՝ բաժանելով դրանք երկու խմբերի՝ արտաքին և ներքին:

Հայաստանի էներգետիկ անվտանգության արտաքին սպառնալիքների շարքին են դասվում.

Վառելիքաէներգետիկ ռեսուրսների մատակարարումների ընդհատումները: Տվյալ սպառնալիքն արդիական է ցանկացած պետության համար և պայմանավորված է մի շարք տեխնիկական, տնտեսական ու քաղաքական խնդիրներով: Ստորև ներկայացված են դրանցից մի քանիսը:

Հյուսիսային գազատարի երկարատև խափանումը կամ հյուսիսային և հարավային գազատարների միաժամանակյա խափանումը` մասնավորապես ձմեռային ժամանակահատվածում: Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը բնական գազ էր ստանում Վրաստանի տարածքով անցնող միակ գազատրանսպորտային միջանցքով (Մոզդոկ-Թբիլիսի, կամ Հյուսիսային գազամուղ), ինչը չէր կարող հանդիսանալ երկրի էներգետիկ անվտանգության ապահովման երաշխիք և ընդգծում էր վերջինիս ուղղակի կախվածությունը հարևան երկրից: Հայտնի են մի շարք դեպքեր, երբ այս կամ այն պատճառներից ելնելով՝ Վրաստանը կասեցնում էր գազմուղի աշխատանքը, ինչի հետևանքով Հայաստանը հայտնվում էր էներգետիկ իզոլացման պայմաններում: Ուստի անհրաժեշտ էր դիվերսիֆիկացնել երկրի գազատրանսպորտային համակարգը, ինչի նպատալով նախաձեռնվեց Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը, ինչպես նաև որդեգրվեց Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորման ծավալների ավելցման քաղաքականությունը:

Վրաստանի տարածքում գտնվող գազատարի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերումը Ադրբեջանի կամ Թուրքիայի որևէ ընկերության կողմից, ուղղակիորեն կամ որևէ այլ աֆիլացված ընկերության միջոցով: 2010 թ. Վրաստանի կառավարությունը հայտարարեց Լոնդոնի ֆոնդային բորսայում իր սեփականությունը հանդիսացող Մոզդոկ-Թբիլիսի գազամուղի բաժնետոմսերի հնարավոր վաճառքի մասին: Նույն թվականին գազամուղը դուրս էր հանվել Վրաստանի ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների ցուցակից: Հատկանշական է, որ ադրբեջանական պետական SOCAR նավթագազային ընկերությունը, որը “Գազպրոմ” ԲԲԸ ու “ԿայՄունայԳազ” ընկերության (Ղազախստան) հետ մեկտեղ դիտարկում էր բաժնետոմսերի ձեռքբերման հնարավորությունը, հայտարարեց, որ պատրաստ է գազամուղի իրական արժեքը գերազանցող գումար վճարել դրա ձեռքբերման համար: Ճիշտ է` Վրաստանի կառավարության այս նախաձեռնությունն այդպես էլ կյանքի չկոչվեց, ինչը հիմնականում պայմանավորված էր նշված ժամանակաշրջանում համաշխարհային շուկաներում տիրող ոչ բարենպաստ ֆինանսական պայմաններով: 2016 թ. պաշտոնական Թբիլիսին կրկին բարձրացրեց գազամուղի վաճառքի հարցը: Սակայն առ այսօր, չնայած ադրբեջանական ընկերությանը 2018 թ. շուրջ 600 հազ. մետր գազամուղեր վաճառելու փաստին, Մոզդոկ-Թբիլիսի գազամուղը շարունակում է մնալ Վրաստանի պետական սեփականությունը:

Նավթամթերքների ներկրման կարճաժամկետ կամ առավել վտանգավոր` երկարաժամկետ խափանումները: Այս սպառնալիքին Հայաստանի էներգետիկ անվտանգության համակարգը վերջին անգամ առերեսվեց 2008 թ., երբ ռուս-վրացական “հնգօրյա պատերազմի” ժամանակ պայթեցվել էր Գորի-Թբիլիսի երկաթուղային կամուրջը, ինչի հետևանքով կասեցվել էր բեռների, այդ թվում՝ վառելիքի փոխադրումները դեպի Հայաստան: Այս իրավիճակը հանգեցրեց մի շարք տնտեսական ու անվտանգային բնույթի խնդիրների, որոնցից էին, օրինակ, պատերազմի օրերին երկրում առկա նավթամթերքի դեֆիցիտը, բենզինի գնի կտրուկ աճը ներքին շուկայում և այլն:

Հայաստանի և Իրանի էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի խափանումներն ու Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի հայտնվելը մեկուսացած իրավիճակում: Ներկայումս ամբողջությամբ վերացված չէ Իրանի էներգահամակարգի հետ զուգահեռ աշխատանքի ռեժիմից դուրս գալու վտանգը: Նման խափանման նախադեպ արդեն առկա է. 2013 թ. նոյեմբերին Հայաստանը դուրս եկավ զուգահեռ աշխատանքի ռեժիմից, ինչից հետո գործարկվեց պաշտպանողական մեխանիզմը, որը և անջատեց համակարգը: Պաշտոնական տեղեկատվության համաձայն` անջատումից ընդամենը 2 րոպե անց չափանիշները կարգավորվեցին, իսկ 3,5 ժամ հետո խնդիրն ամբողջությամբ լուծվեց: Հարկ է նշել, որ Իրանի հետ առկա էլեկտրաէներգիայի փոխադարձ հոսքերը ուղղակիորեն ազդում են նաև երկրի էներգահամակարգի արդյունավետության վրա: Բավական է նշել, որ Հայաստանի էներգահամակարգի երկարատև իզոլացման դեպքում Հայկական ԱԷԿ-ում կարտադրվեր ընդամենը 1,7-1,8 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա, մինչդեռ փոխադարձ հոսքերի շնորհիվ այդ ցուցանիշը հասնում է մոտ 2,5 մլրդ կՎտ.ժ-ի: Նաև հայ-իրանական էներգահամակարգի սինխորնիզացմամբ է հաճախ բացատրվում 2019 թ. հուլիսի 10-ին Հայաստանում տեղի ունեցած էներգետիկ վթարը, որի արդյունքում էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել էր մի քանի ժամով: Այսպիսով, էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի խափանումը մտնում է նաև ներքին սպառնանլիքների խմբի մեջ, քանի որ բնութագրում է դիսպետչերական համակարգերի աշխատանքի արդյունավետությունն ու անվտանգությունը:

Տարածաշրջանային վառելիքաէներգետիկ ծրագրերից դուրս մնալու մշտապես շարունակվող և խորացող գործընթացները և դրա հետևանքով էներգետիկ աղբյուրների տարատեսականացման մակարդակի անկումը: Ակնհայտ է, որ Հայաստանի էներգետիկ ու տրանսպորտային շրջափակումը հանդիսանում է Ադրբեջանի և Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության առանցքային գործիքներից մեկը: Այս համատեքստում անհրաժեշտ է անդրադառնալ այնպիսի նախագծերի, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Հարավային գազային միջանցքը, Արբեջան-Վրաստան-Թուրքիա էլեկտրաէներգետիկ կամուրջը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և այլն: Միևնույն ժամանակ պետք է փաստել, որ Հայաստաի շրջափակումից տուժում է ամբողջ տարածաշրջանի հաղորդակցային համակարգը: Դրա մասին է վկայում, օրինակ, այն հանգամանքը, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նախագծման փուլում թուրքական Botas ընկերությունը, ելնելով ֆինանսատնտեսական նպատակահարմարությունից, առաջարկում էր այն կառուցել Հայաստանի, այլ ոչ թե Վրաստանի տարածքով:

Վառելիքաէներգետիկ ռեսուրսների շուկայում կոնյունկտուրային տեղաշարժերն ու գների կտրուկ փոփոխությունը (աճը), արտահանող, ինչպես նաև տարանցիկ երկրներում քաղաքական անկայունությամբ պայմանավորված տարանցման ժամանակ ի հայտ եկած խոչընդոտները: Գնային գործոնը, հատկապես Հայաստան ներկրվող բնական գազի գնագոյացումն ու դրա սակագները, ներքին շուկայում հանդիսանում է Հայաստանի էներգետիկ անվտանգության թերևս ամենախնդրահարույց բաղադրիչը: Վերջինս ուղղակիորեն ազդում է երկրի տնտեսական ակտիվության ու արդյունավետության, բնակչության բարեկեցության և, հետևաբար, ներքաղաքական կայունության մակարդակի վրա: Ինչ վերաբերում է տարանցման խնդիրներին, ապա խոսքը հիմնականում Վրաստանի մասին է, որը տվյալ համատեքստում հանդես է գալիս որպես ռուսական գազի տարանցիկ գոտի և, ինչպես ցույց է տալիս վերջին տարիների փորձը, ձգտում է վերանայել “Վրաստան-Գազպրոմ” երկխոսության ձևաչափը՝ հավելյալ ռիսկեր ձևավորելով Հայաստանի կայուն գազամատակարարման համար:

Տարածաշրջանային քաղաքական հակամարտությունները, որոնք ուղեկցվում են վառելիքաէներգետիկ համակարգի օբյեկտների նկատմամբ դիվերսիոն–ահաբեկչական գործողություններով: Հարավային Կովկասում առկա անկայունությունը, ինչպես նաև մի շարք սառեցված հակամարտությունները ուղղակիորեն ազդում են տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ապահովման մակարդակի վրա: Մյուս կողմից, խոշոր էներգետիկ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը ձևավորում է հակամարտությունների զսպման ռեսուրս: Հենց այս համատեքստում էր 1990-ականներին դիտարկվում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նախագիծը, որը, համաձայն որոշ դիվանագիտական (այդ թվում՝ հայկական) գնահատականների, հանդես է գալու որպես զսպող գործոն՝ թույլ չտալով Ադրբեջանին նոր պատերազմ հրահրել՝ օտարերկրյա ներդրումները չվտանգելու նպատակով: Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ լիբերալ տեսության տրամաբանությունից բխող մոտեցումն, միշտ չէ, որ բերում է ակնկալվող արդյունքների:

Թուրքիայի կողմից Ախուրյան և Արաքս գետերի մակարդակների իջեցումը, որը կարող է նվազեցնել Արաքս գետի վրա Հայաստանի և Իրանի կողմից համատեղ կառուցվող ՀԷԿ-երի հզորությունները: Ներկայումս Թուրքիան Արաքսի վրա 4 ջրամբար է շահագործում, ինչի հետևանքով Հայաստանի սահման չհասած գետի սկզբնամասում այդ ջրամբարները միասին մոտ 1,3 մլրդ խմ ջուր են կուտակում, մինչդեռ Արաքս գետի ջրային պաշարները կազմում են մոտ 2,5 մլրդ խմ ջուր: Ակնհայտ է, որ հայ-իրանական Մեղրի ՀԷԿ-ի շինարարական աշխատանքներն սկսելու դեպքում պետությունը պետք է ապահովի նախագծի անվտանգությունը նաև այս տիրույթում:

Նշված արտաքին սպառնալիքների հետ մեկտեղ առանձնացվում են հետևյալ ներքին բնույթի սպառնալիքները.

էներգահամակարգում շահագործվող սարքավորումների և մեխանիզմների ֆիզիկական և բարոյական մաշվածության բարձր աստիճանը:

Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի փոխարեն նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանն ուղղված գործընթացների խափանումը:

Արտաքին և սեփական ներդրումային ռեսուրսների խիստ նվազումը, նախագծային և շինարարական-մոնտաժային աշխատանքների թերֆինանսավորումը, վառելիքաէներգետիկ համակարգի ձեռնարկությունների և դրանց ապահովող ճյուղերի վերակառուցման, տեխնիկական վերազինման աշխատանքների դանդաղումը:

Ոչ համարժեք սակագնային քաղաքականության իրականացման հետևանքով վառելիքաէներգետիկ ռեսուրսների գնային անհամաչափության ի հայտ գալը, արդյունքում սահմանվող սակագները չեն ապահովում նորմատիվ նորոգումների և սպասարկումների իրականացման ծախսերը:

Վառելիքաէներգետիկ պաշարների ոչ արդյունավետ և ոչ խնայողաբար օգտագործումը:

Էներգահամակարգի ընկերությունների սարքավորումների վերանորոգման, սպասարկման և շինարարահավաքակցման աշխատանքների իրականացման ոչ բավարար ծավալները` սակագներում նախատեսված միջոցների անբավարարության պատճառով, սարքավորումների մաշվածության անթույլատրելի բարձր մակարդակը:

Էներգետիկ համակարգի հիդրոտեխնիկական կառույցների տեխնիկական անվտանգության մակարդակի նվազումը:

Խոշորամասշտաբ նախագծերի իրականացման խաթարումը` ծանր և մեծ չափերի սարքավորումների ներկրման ուղիների բացակայության պատճառով:

Բնական աղետները, տեխնածին վթարները և այլն:

Զուգահեռներ անցկացնելով ներկայացված արտաքին ու ներքին սպառնալիքների միջև՝ կարելի է գալ այն եզրահանգման, որ դրանք բոլորը սերտորեն փոխկապակցված են: Այսպես, օրինակ, ներքին սպառնալիքների շարքին դասված՝ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման խոչընդոտներն ուղղակիորեն պայմանավորված են նաև արտաքին գործոններով, որոնցից են Հայաստանում իրականացվող Ռուսաստանի էներգետիկ ռազմավարությունը, Եվրամիության և միջազգային կազմակերպությունների (հատկապես ՄԱԳԱՏԷ-ի՝ Միջուկային էներգիայի միջազգային գործակալության) դիրքորոշումը և այլն: Ակնհայտ է, որ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումն անհնար է դիտարկել նաև արտաքին քաղաքական ու աշխարհաքաղաքական համատեքստից դուրս: Նույն տրամաբանությամբ է պետք մոտենալ նաև ներքին սպառնալիքների խմբում ներառված ոչ համարժեք սակագնային քաղաքականությանը, որը, ինչպես կտեսնենք հետագայում, ուղղակիորեն փոխկապակցված է էներգառեսուրսների ներկրման մի շարք քաղաքական բաղադրիչների հետ:

Ինչ վերաբերում է “Հայցակարգում” նշված վառելիքաէներգետիկ պաշարների ոչ արդյունավետ և ոչ խնայողաբար օգտագործման վտանգին, ապա այստեղ մենք ևս ստիպված ենք խնդիրը դիտարկել ոչ միայն ներքին տնտեսական համատեքստում, այլ նաև գլոբալ էներգետիկ անվտանգության փիլիսոփայության շրջանակներում: Օգտակար հանածոների անխնա սպառման և, հետևաբար, դրանց սահմանափակ լինելու պայմաններում (ամեն տարի աշխարհում էներգասպառումն աճում է մոտ 2%-ով) էներգաարդյունավետությունն ու էներգախնայողությունը 21-րդ դարում գլոբալ էներգետիկ անվտանգության առանցքային մարտահրավերներից են:

Արտաքին և ներքին գործոնների փոխկապակցվածության մասին է վկայում նաև մասշտաբային նախագծերի իրականացման խաթարման սպառնալիքը: Որպես գլխավոր խոչընդոտ` այստեղ կարելի է դիտարկել խոշոր տեխնիկայի ներկրման ուղիների բացակայությունը, ինչն ուղղակիորեն բխում է Հայաստանի տրանսպորտային ու հատկապես երկաթուղային շրջափակումից և, հետևաբար, Հարավային Կովկասում առկա աշխարհաքաղաքական խնդիրներից:

Արտաքին և ներքին վտանգների փոխկապվածությունը ներկայացնելու համար կարելի է բերել մի շարք այլ օրինակներ, սակայն առայժմ սահմանափակվենք միայն այն դրույթով, որ այդ վտանգների չեզոքացման թերևս գլխավոր բարդությունը կայանում է դրանց բազմաշերտության մեջ:

Հիմնվելով “Հայցակարգում” նշված սպառնալիքների համեմատական վերլուծության վրա՝ սահմանենք այն առանցքային մարտահրավերները, որոնք ծառացել են Հայաստանի էներգետիկ անվտանգության համակարգի առջև.

ագային էներգետիկ քաղաքականության մոդելի մշակում ու դրա իմպլեմենտացում՝ էներգետիկ համակարգի տեխնիկական, տնտեսական, քաղաքական, սոցիալական ու էկոլոգիական անվտանգության համալիր ապահովման նպատակով,

էներգառեսուրսների ներկրման դիվերսիֆիկացում (տարատեսականացում), նախ և առաջ Իրանի հետ էներգետիկ երխոսության համակարգային զարգացման ճանապարհով,

ավելցուկային էներգետիկ հզորությունների պայմաններում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքի նվազեցման ու դրա արտահանման ծավալների ավելացման ուղնիերի որոնում, ինտեգրում միջազգային հաղորդակցության (էլեկտրաէներգետիկ ու գազատրանսպորտային, այդ թվում` սվոփային) միջանցքներին,

Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար անհրաժեշտ միջոցների որոնման աշխատանքների ակտիվացում՝ ազգային էներգետիկ դիվանագիտության գործիքակազմի ձևավորման ու կիրառման միջոցով,

երկրի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացում վերականգնվող էներգետիկայի (հատկապես արևային, հողմային, երկրաջերմային, կենսազանգվածային, ինչպես նաև փոքր հիդրոէներգետիկ) զարգացման միջոցով: