«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչել, վե՛րջ, էլ ինչի՞ մասին է խոսքը. Պուտին

12/09/2023

Եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչել, վե՛րջ, էլ ինչի՞ մասին է խոսքը. այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ:

«Սա է ամբողջ խնդրի առանցքային բաղադրիչը: Ղարաբաղի կարգավիճակը հենց Հայաստանն է որոշել: Դա է խնդիրը:
Մենք առաջարկել ենք Ադրբեջանի հետ այնպես պայմանավորվել, որ Քելբաջարն ու Լաչինը մնան ՀՀ փաստացի տիրապետության տակ, բայց ՀՀ ղեկավարությունը դրան չհամաձայնեց, թեև տասնամյակ ենք փորձել համոզել։ Մեր հարցին, թե ինչ պիտի անեն այդ դեպքում, պատասխանել են՝ կկռվենք»,- ասել է ՌԴ նախագահը։