Ռուսական գազի կտրուկ թանկացումը քիչ հավանական է, բայց գնաճի ռիսկը պահպանվում է․ ԿԲ նախագահ
16/06/2026
Ռուսական գազի հնարավոր կտրուկ թանկացումն արտադրանքի ինքնարժեքի բարձրացման պատճառով անխուսափելիորեն կհանգեցնի Հայաստանում գների բարձրացման, սակայն իրադարձությունների նման անցանկալի զարգացումն այս պահին ծայրաստիճան քիչ հավանական է։ Հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Լրագրողները ԿԲ նախագահին հարցրել էին ռուսական գազի գնի հնարավոր զգալի աճի և դրա հետևանքները մեղմելու քաղաքականության մասին։ Մասնավորապես՝ թե ինչ քայլեր է նախատեսում ձեռնարկել կարգավորող մարմինը նման իրավիճակում, և ինչպես դա կանդրադառնա երկրի տնտեսության վրա։