«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՊՀ նախկին ռեկտորի ընտանիքի անդամները հրավիրվել են ապօրինի գույքի բռռնագանձման գործերով վարչություն

03/02/2023

Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր, գիտության վաստակավոր գործիչ Արամ Սիմոնյանի ընտանիքի անդամները՝ կինը, Կարինե Մանասյանը, դուստերը՝ Անի և Մարիամ Սիմոնյանները, հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների կայքից:

Կայքում հրապարկված տեղեկության համաձայն՝ նրանք հրավիրվել են Արամ Սիմոնյանին պատկանող գույքի առնչությամբ։

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Արամ Հրաչիկի Սիմոնյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50)՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,- նշվում է հայտարարության մեջ: