Ռուսաստանը գրեթե կորցրել է Անդրկովկասը. Աշոտ Ներսիսյան
Հայաստանում դեռևս արմատացած է այն քաղաքական հայեցակետը, թե այն չի կարող գոյատևել առանց Ռուսաստանի օգնության, ավելին՝ առանց նրա հետ միության։ Այլ հարց է, որ եղել են պատմական ժամանակահատվածներ, երբ քաղաքական դիրքորոշման փոփոխության անհրաժեշտության չգիտակցումը դեպի Ռուսաստան բացասական հետևանքներ է թողել տարածքային նպատակադրումների իրականացման տեսանկյունից։ Դա մասնավորապես վերաբերում է 1920թ․ ամառվա քաղաքական իրադարձություններին, երբ ձևավորվում էր բոլշևիկ-քեմալական դաշինքն ընդդեմ Դաշնակիցների։Հայաստանի շուտ խորհրդայանցումն այդ շրջանում կարող էր բացառել թուրք-հայկական պատերազմը և խորհրդայնացված Հայաստանի մեջ ներառեր Կարսի նահանգը։ Բայց ընդհանուր առմամբ, մասնավորապես հիմա, ՀՀ ռուսական կողմնորոշումը ոչինչ ավելի չի կարող բերել Ռուսաստանի այն քաղաքական իրավիճակի փոփոխության առումով, որն հիմա առկա է։ Նույնիսկ նրանք, ովքեր ՀՀ իշխանությունների խաղաղության օրակարգը համարում են միֆ, իշխանության գալով չեն կարող հասնել Ռուսաստանի հետ միության, որովհետև դա կախված չէ իրենցից։ Անշուշտ, Ռուսաստանը կուզենա հայերին, ինչպես նախկինում, հակաթուրք պահելով իր ազդեցությունը պահել տարածաշրջանում, բայց դա կլինի միայն տեսականորեն, իսկ գործնականում Ռուսաստանը արդեն կորցրել է Հարավային Կովկասը։ Նախկինում ռուսական քաղաքականությունը մեր տարածաշրջանում ուներ մեկ միտում՝ պահել ամբողջը, որը և իրականացել էր նրա համար թե ցարական և թե խորհրդային շրջանում։ Բայց հիմա ուկրաինական պատերազմում ելքի անտեսանելիությամբ խրված Ռուսատանն անկարող է այստեղ ակտիվ քաղքականություն վարել։ Ավելին, հայ այն քաղաքական ուժերին, որոնք ձգտում են ռուսական տիրապետություն կամ ազդեցություն, պետք է համոզիչ հնչի այն պատմագիտական և քաղաքագիտական հայեցակետը, որ ռուսը հանուն հայոց երբեք չի հակադրվի Թուրքիային և Ադրբեջանին։ Արցախի խնդրում հայերին չաջակցելը, խաղապահների այնտեղից հեռացնելը նշանակում են, որ Ռուսաստանը այստեղ կորցնում է իր կայսերապաշտական դիրքերը։ Նրան չեն այլևս ոչ Ադրբեջանը, ոչ Վրաստանը և ոչ էլ Հայաստանը։ Ուկրաինական պատերազմի ելքի անորոշության պայմաններում, նրա տեղատվությունն այս տարածաշրջանում դառնում է արդեն լիարժեք, նրանից ՀՀ տնտեսական կախյալությունը չի հանգեցնի պատժամիջացների, քանի որ դրանք երկսայրի սուր են, իրեն էլ ձեռնտու չեն։ Ամենևին պետք չի հակադրվել Ռուսաստանին, ինչպես ցանկացած պետության առհասարակ, մանավանդ էմոցիոնալ հիմքով։ Հայաստանում պայքարն իշխանության համար դեպի Ռուսաստան վերադարձի հիմքով, կամ հայ-ռուսական հարաբերությունների նրբերանգները ճիշտ չհասկանալու արդյունք են, կամ այդ առիթով իշխանափոխության, որը Ռուսաստանի կողմից չի խրախուսվում։ Անկեղծ լինելու համար պետք է մատնանշել, որ ոչ մի քաղաքական ուժ այժմ չունի արցախահայության խնդրի լուծման բանալին։ Դիսկուրսը գնում է միայն մի խնդրի շուրջ՝ ով է մեղավորը, որ կորցրինք Արցախը։ Արդեն ժամանակն է փակել այդ ոչնչի չտանող դիսկուրսը, ժամանակն է բոլոր նախկին և ներկա դերակատարներին մղելու՝ խոստովանել, թե ով ինչ սխալ կատարեց և որ պահին։Բայց բոլորը <<ճիշտ են>>։ Իսկ այս տարածաշրջանում հազիվ թե կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ 1920թ․։ Ռուսաստանը չի կարող առաջիկա երկարատև մի ժամանակաշրջանում վերառառնալ իր ազդեցության նախկին գոտիները կամ թերևս երբևէ վերդառնալ։ Նրա համար հիմա բավարար կլինի տնտեսական կապերի պահպանումը։ Իսկ նրանք, ովքեր միությունից են խոսում, ապա դա կմնա իրենց <<բյուրեղյա>> երազանքը։ Չկա դրանից շահելու ոչինչ։ Ռուսական շրջանակներում այդ մասին արտահայտությունները տվյալ պահին սեթևեթանքներ են միայն։ Այս ամենի հետնախորքի վրա ցավալի են ներքաղաքական կյանքում մեկի մյուսի վրա հեծելազորային գրոհները։
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյան