ԵԱՏՄ երկրները մինչև դեկտեմբեր պետք է քննարկեն Հայաստանի շուրջ բոլոր նրբերանգները. Պեսկով
01/06/2026
ԵԱՏՄ երկրների ղեկավարների քառակողմ հայտարարությունը ենթադրում է, որ միությունում Հայաստանի գտնվելու նրբությունների հետ կապված բոլոր մանրամասները կմշակվեն մինչև դեկտեմբեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ երկրների համապատասխան կառույցները պետք է առաջնորդներին զեկուցեն այս հարցի մշակման մասին։
«Այս ամենը դեռ պետք է քննարկվի մինչև դեկտեմբեր»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։
https://tass.ru/politika/27601781