«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաղթանակի 76-ամյակին նվիրված հանդիսավոր հանդիպում Արցախում

10/05/2021

Այսօր Լեռնային Ղարաբաղի ռուսական խաղաղապահ զորախմբի կայարանում ավելի քան 450 խաղաղապահներ մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակին նվիրված հանդիսավոր հանդիպմանը:
Հանդիսավոր հանդիպման ընթացքում զինծառայողներին շնորհավորական խոսք ասաց Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
Դրանից հետո բոլոր ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենական մեծ պատերազմի ճակատներում զոհված զինվորների հիշատակը:
Հանրահավաքի ընթացքում 20 զինծառայողներ պարգևատրվել են ՌԴ ՊՆ գերատեսչական մեդալներով և պաշտոնական պարտականությունների օրինակելի կատարման համար պատվոգրերով:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան