«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանում արդեն հայտնում են հրդեհի հետևանքով 5 տուժածի մասին

16/08/2022

Երեկվանից ադրբեջանական Շաբրանի շրջանում թեժացող անտառային հրդեհների հետևանքով տուժել է 5 քաղաքացի:

Նրանցից երկուսը այն բնակավայրերից են, որտեղ բռնկել է հրդեհը, հայտնում է ԱՊԱ-ն:

Տուժածներն այրվածքներով տեղափոխվել են շրջանային հիվանդանոց: Եվս երեք քաղաքացի դիմել է բժշկական հաստատություն՝ ծխով թունավորվելու գանգատով:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի մի քանի բնակավայրերում համատարած հրդեհներ են, որոնց կանխարգելումը դժվարացել է սաստիկ քամու և աննախադեպ շոգ եղանակի պատճառով: