«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին․ Պեսկով

24/07/2025

Ռուսաստանը ամեն կերպ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք ամեն կերպ աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին։ Եվ մենք ցանկանում ենք, որ թե՛ Բաքուն, թե՛ Երևանը հնարավորինս շուտ հասնեն պայմանագրի ստորագրմանը։ Միևնույն ժամանակ մենք պատրաստ կլինենք անհրաժեշտության պարագայում ցանկացած աջակցություն ցուցաբերել այս հարցում»,- ասել է Պեսկովը։

Անդրադառնալով լրագրողի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հարցին՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ դա Հայաստանի և Ադրբեջանի սուվերեն գործն է։