«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ջենեսիս Արմենիա»-ն շարունակում է Արցախում մանկական խնամքի պարագաներ տրամադրել մեկ տարեկանը չլրացած երեխա խնամող անձանց

30/09/2022

«Ջենեսիս Արմենիա» գիտավերլուծական կենտրոն հիմնադրամի կողմից շարունակվում է մանկական խնամքի պարագաներ տրամադրվել 2022թ. հունիսի 1-ի դրությամբ 1 տարեկանը չլրացած երեխա խնամող՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված և փաստացի բնակվող անձանց:

 Ինչպես հայտնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից,  աջակցություն ստանալու համար պետք է անձը հաստատող փաստաթղթով և երեխայի ծննդյան վկայականով ներկայանալ համապատասխանաբար իրենց բնակության շրջանի՝ ԱՀ ՍԶՄ նախարարության Միասնական սոցիալական ծառայության նպաստ նշանակող բաժիններ, իսկ Մարտունու շրջանի բնակիչները՝ Մարտունու սոցիալ-հոգեբանական աջակցության բաժին:

Օժանդակությունը կտրամադրվի Ստեփանակերտ քաղաքում սեպտեմբերի 30-ից, իսկ շրջաններում՝ հոկտեմբերի 3-ից:

Հարցերի դեպքում անհրաժեշտ է զանգահարել նախարարության թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով կամ տարածքային նպաստ նշանակող բաժիններ հետևյալ հեռախոսահամարներով.

Ստեփանակերտ- 047 94 52 69

Ասկերան- 047 67 720

Մարտակերտ- 047 42 20 99