«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ

02/08/2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի տրամադրման մրցույթ «Սոցիալական շտապօգնություն» ծրագրով։ Ծրագրի հիմնական նպատակը՝ արագ արձագանքն է արտակարգ` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, անհետաձգելի օգնության կարիք ունեցող անձանց (ընտանիքներին, այսուհետ` շահառու) սոցիալական առաջնային կարիքների բավարարման հարցում: Դրամաշնորհը տրամադրվում է կազմակերպությանը, որը պետք է համագործակցի նախարարության պատասխանատու ստորաբաժանման, միասնական սոցիալական ծառայության և դրա տարածքային կենտրոնների հետ, հավաքագրի անհրաժեշտ ապրանքատեսականի (մթերք), պահեստավորի այն և կազմակերպի դրանց բաշխումը սոցիալապես անապահով, դրա կարիքն ունեցող ընտանիքներին։

Մրցույթին կարող է մասնակցել հրավերով սահմանված որակավորման չափանիշներին համապատասխան սոցիալական ծառայություններ տրամադրող` հավաստագրված (ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1078-Ն որոշում) ցանկացած կազմակերպություն:

Մրցույթի անցկացման նպատակը սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայություններ մատուցող իրավաբանական կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող անձանց ընտրությունն է՝ պետական աջակցության տրամադրման համար:

Մրցույթի անցկացման գործընթացում մրցութային հանձնաժողովը առաջնորդվում է ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937 որոշմամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2021թ. ապրիլի 19-ի N 51-Ա/1 հրամանով:

Հայտերն ընդունվում են հայտարարության հրապարակման պահից մինչև հայտերի բացմանը օրը (հասցեն ք. Երևան, Կառավարական տուն 3, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, 359 սենյակ):

Հայտերի բացումը տեղի կունենա 2021թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին ք. Երևան, Կառավարական տուն 3, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդակցությունների փոքր դահլիճում:

Մրցույթի հայտարարությունը և հրավերը տեղադրված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության www.mlsa.am կայք էջում: