Երեքշաբթի, Օգոստոս 03, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վնասել էր եկեղեցու գույքը. Մեծամորի ոստիկանների բացահայտումը

21/07/2021

Հուլիսի 20-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 19-ի ժամը 21.30-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը վնասել է Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու մուտքի դուռը, կոտրել ապակին, մտել է ներս և տակնուվրա արել եկեղեցական սպասքը, վնասել մոմավաճառի կրպակի ապակին։ Այդ մասին հայտնում է Ոստիկանությունը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մեծամոր քաղաքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Մեծամորի 26-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ նա տվել է խոստովանական բացատրություն: