«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Սաակաշվիլին լրջորեն խարխլում է Վրաստանում խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլի համար անհրաժեշտ հանդարտ մթնոլորտը». ֆրանսիացի պատգամավոր

20/11/2020

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ խարխլում է հանդարտությունը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ Քերոլ Բյուրո-Բոնարը` մեկնաբանելով Վրաստանի նախկին նախագահի հայտարարությունն այն մասին, թե իբր ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար  Թինի Կոքսը «Ռուսաստանի գործակալ է», գրում է eadaily.com կայքը:

«Միխեիլ Սաակաշվիլին լրջորեն խարխլում է Վրաստանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի համար անհրաժեշտ հանդարտ մթնոլորտը: Հարձակվելով Թինա Կոքսի վրա ՝ Միխեիլ Սաակաշվիլին հարձակվում է միջազգային կառույցների վրա, այնպիսի կառույցների, ինչպիսիք են ԵԱՀԿ մարդու իրավունքների և դեմոկրատական ինստիտուտների բյուրոն, ԵԽԽՎ-ն, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը»,-ասել է ֆրանսիացի պատգամավորը:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին, դրանցում հաղթանակ է տարել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, իսկ խորհրդարան անցած ընդդիմադիր կուսակցություններից մի քանիսը հայտարարել են մանդատներ չվերցնելու մասին` այդպիսով բողոքելով ընտրություններում տեղի ունեցած ենթադրյալ խախտումների դեմ:

17 միամանդատ ընտրատարածքներում (ներառյալ մայրաքաղաք Թբիլիսիի բոլոր 8 ընտրատարածքներոը) հաղթողներին որոշելու համար նոյեմբերի 21-ին պետք է տեղի ունենա ընտրությունների երկրորդ փուլը: