«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանցի փորձագետ․ «Եթե սրվեն թուրք-իրանական հարաբերությունները, դա կազդի նաև Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա»

08/11/2024

Կապանում ընթացող «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովի շրջանակներում Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։

-Պրն. Քիանի ըստ ձեզ, ներկայումս ի՞նչ փուլում են թուրք-իրանական հարաբերությունները։

-Թուրքիան մնում է Իրանի կարևոր գործընկերներից մեկը։ Մենք շատ կազմակերպություններ ունենք, որոնք, երբ Իրանում չեն կարողանում կայանալ Թուրքիայում են իրենց գործունեությունը ծավալում։ Դրա պատճառը կայանում է նրանում, որ Իրանում նրանց գործունեությունը կարող է պատժամիջոցների տակ հայտնվել։ Այն ներկրումները, որոնք չենք կարողանում ուղիղ իրականացնել, Թուրքիայի միջոցով ենք կատարում։ Մենք նաև ընդհանուր քրդական հարց ունենք Թուրքիայի հետ, քանի որ Իրանի արևելյան մասում քրդեր են ապրում և նրանք Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Սիրիայի համար ընդհանուր խնդիր են։ Այս խնդիրը Իրաքի ու Թուրքիայի հետ համաձայանեցնում ենք։

Մյուս հարցը վերաբերում է Ադրբեջանին։ Եթե հանկարծ Իրանի ու Թուրքիայի հարաբերությունները սրվեն, դա անպայման ազդեցություն է ունենալու Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա։

Թուրքիան նաև շատ գրավիչ ուղղություն է  զբոսաշրջության առումով։ Եթե չեմ սխալվում Իրանը գուցե 3-րդ կամ 4-րդ տեղն է զբաղեցնում, որի քաղաքացիները այցելում են Թուրքիա։ Իրանի ու Թուրքիայի հարաբերություններն այս առումով շատ հատուկ են տարբեր ոլորտներում։ Մենք Թուրքիայի հետ ոչ ընկերական, բարեկամական սերտ հարաբերություններ ունենք, բայց նաև չենք էլ ցանկանում, որ այդ հարաբերությունները մրցակցային լինեն։ Կան բարեկամական և մրցակցային ընդհանուր միախառնված հարաբերություններ։

-3+3 տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում ինչպե՞ս եք գնահատում թուրք-իրանական հարաբերությունները։

-Հարավային Կովկասի վերաբերյալ, ինչպես գիտեք այդ միջանցքի հարցում էլ բանակցություններ ենք վարում ու համակարգում։ Այդ հարթակը անհրաժեշտ է հայացքները հասկանալու համար։ Հարավային Կովկասի վերաբերյալ Թուրքիայի, ՌԴ-ի ու Իրանի մոտեցումները կարող են տարբեր լինել, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ նոր մրցակցային իրավիճակ չստեղծվի։ Դրա համար պետք է այդ տեսակետները համակարգել և ընդհանուր համագործակցության ուղղով շարժվել։

2020 թվականից հետո Թուրքիայի ազդեցությունը Կովկասում Ադրբեջանի հետ համագործակցության առումով մեծացել է։ Թուրքիան Հարավային Կովկաս է եկել և Իրանն ու ՌԴ-ն էլ այդ ամենը վերահսկելու համար փորձում են այդ համագործակցության համար ուղիներ գտնել։ Կարևոր հանգամանք է  նաև այն, որ հաջորդ 3+3 հանդիպմումը տեղի է ունենալու Ստամբուլում և այս իրադարձությունով պայմանավորված (ես այդ կետն եմ առանձնացնում) բարձրացնում է նաև այս ֆորմատի նշանակությունը։

Ես այս համաժողովի ընթացքում էլ նշեցի, որ Իրանը, ՌԴ-ն ու Հայաստանը պետք է նաև առանձնացված գործակցեն։ Թուրքիայի ու Ադրբեջանի համագործակցությունը ավելի սերտ է և նրանք իրենց գործողություններում ընդհանուր են առաջնորդվում։ Չնայած Վրաստանը մեծ ցանկություն չունի այս ֆորմատին մասնակցելու, բայց այդպիսի համագործակցություն ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Իրանը, Հայաստանն ու ՌԴ-ն, եթե համագործակցում են նույն ֆորմատով, Թուրքիան հյուրընկալում է նրանց։ Իմ կարծիքով, եթե այս ֆորմատը աշխատի, ապա մենք խնդիր չենք ունենա տարածաշրջանի խաղաղ համակեցության և խնդիր չի առաջանա, որպեսզի արմտյան երկրները ներգրավվեն տարածաշրջանում։ Այսինքն տարածաշրջանային հարցերը  կլուծվեն հենց տարածաշրջանում։

-Ի՞նչ դիրքորոշում ունի Իրանը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Ըատ ձեզ՝ իրատեսական է սահմանի բացումն ու հարաբերությունների կարգավորումը։

-Իրանը ողջունում է հայ-թուրքական սահմանի բացումը, քանի որ այդտեղ  չի տեսնում ոչ մի խնդիր, որը հենց վերաբերի Իրանին։ Ես հավատում եմ, որ սահմանները կբացվեն  և կարևոր հանգամանք է այն, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումից հետո նաև կարևոր գործոն կլինի հայ-թուրքական սահմանների բացման և երկկողմ համագործակցության համար։