«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

ԱԶԳԱՊԱՀՊԱՆ ՄԵՐ ԻՄՈՒՆԻՏԵՏԸ. Արմեն Ճուղուրյան, Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

23/07/2020

Շատերի համար գուցե անհասկանալի է, թե ինչի շնորհիվ է հայ ժողովուրդը դիմագրավել քոչվորների կործանիչ ասպատակություններին, մինչև վերջ ցիրուցան չի եղել և պահպանել է ցեղի իր տեսակը հայրենի հողի վրա: Իհարկե, այդ հարցադրումների պատասխանները Հայկը բազմիցս լսել էր դպրոցի իր ուսուցիչներից, որոնք ընդգծում էին հային բնորոշ մի շարք հատկանիշներ՝ քաջություն, պայքարելու պատրաստակամություն, արհավիրքներին դիմակայելու տոկունություն և այլն: Սակայն այս բացատրությունը, կարծես թե, համոզիչ չէր. նման հատկանիշներով օժտված շատ ազգեր են եղել աշխարհում, որոնք եկել ու անցել են պատմության քառուղիներով, ու այսօր, «բեկորների» վերածված, չունեն պետականություն և երազում են պատմական հայրենիքի մասին:

Արարատի ստորոտին արևը նոր էր սկսում բարձրանալ հորիզոնից: Հայկը դուրս էր եկել վրանից և դեմքով որսում էր վաղորդյան քամու թարմ շունչը՝ միաժամանակ փորձելով բացահայտել սեփական ժողովրդի ազգապահպանության գաղտնիքը:

– Արշավախումբը դեռ քնած է, իսկ դու ինչո՞ւ ես այսքան վաղ արթնացել: Լավ կլիներ՝ հանգստանայիր և ուժերդ ժողովեիր դժվար վերելքի նախօրեին, – հանկարծ կողքից լսվեց Արմենո պապի ձայնը:

– Ի՛մ սիրելի պապ, քունս չի տանում, քանի որ ինձ տանջում է մի շատ կարևոր հարց. հայի տեսակի գոյատևման գաղտնիքը: Դարերի հերթագայության մեջ մեզ ծվեն-ծվեն արեցին, բայց մեր «բեկորները» մնացին պատմական հայրենիքում, միացան ու միաձուլվեցին, ինչպես խճանկարի մասնիկներ ու նորից ներկայացան` որպես հավաքական ուժ՝ ինքնորոշված և անկախացած ազգ:

– Ի՛մ սիրելի Հայկ, կարծում եմ՝ հայը ազգապահպան իմունիտետ ունի, – ժպտալով պատասխանեց Արմենո պապը:

– Դեռևս դպրոցական տարիներից է ինձ հայտնի, որ իմունիտետն օրգանիզմի անընկալությունն է վարակիչ հիվանդությունների նկատմամբ։ Դրա շնորհիվ օրգանիզմը հայտնաբերում է վնասակար բակտերիաներ, վիրուսներ և այլ ախտածիններ ու վնասազերծում դրանց։ Իսկ ի՞նչ կապ ունի իմունիտետն իմ հարցադրման հետ, – զարմացավ Հայկը:

– Թո՛ղ որ քեզ զարմանալի չթվա, –հակադարձեց Արմենո պապը, – բայց ես տեսնում եմ հայի ազգապահպան իմունիտետը, որը վնասազերծում է չափազանց վտանգավոր ախտածին երևույթներ, որոնք կարող էին մահացու հարված հասցնել հայապահպանությանը:

– Կբացե՞ս փակագծերը,– փայլող աչքերով հետաքրքրվեց Հայկը:

– Ի՛մ սիրելի բարեկամ, հայերը միշտ ձգտել են ստեղծել միատարր ազգային պետություն, որն էլ հե՛նց «ազգաքանդման վիրուսների» դեմ իմունիտետն է: Ա՛յ, եթե վերլուծենք վերջին հարյուր տարում երեք հայկական հանրապետությունների ազգաբնակչության կազմը, կտեսնեք, որ գերակշիռ մեծամասնությունը (90%-ից ավելին) հայ է: Ի տարբերություն դրա` մեր հարևան պետություններում նման պատկեր չես տեսնի: Իհարկե, չար լեզուներն ասում են, որ օտարազգիները չեն կարողանում հայերի միջավայրում ապրել, քանի որ ճնշված ու կաշկանդված են զգում իրենց: Ես այդպես չեմ կարծում: Նաև տարածված կարծիք կա, թե հայի հետ կողք կողքի ապրելը դժվար է, քանի որ միշտ էլ նկատելի է նրա՝ առաջնորդ լինելու, առանցքային դերակատարության ձգտելու միտումը ձեռներեցության և կենցաղավարության ոլորտներում: Միգուցե այս խնդիրը որոշակիորեն իրեն զգացնել է տալիս, սակայն, կարծում եմ, որ էթնիկ անաղարտության պահպանման ձգտումն է, որ օտարների համար գրավիչ չի դարձնում հայի հետ համատեղ կեցությունը,– եզրակացրեց Արմենո պապը:

– Կարծում եմ՝ օտարները մեր միջավայրում իրենց շատ էլ հարմավետ են զգում և գնահատում են մեր հյուրասիրությունը, հոգատարությունն ու ուշադրությունն իրենց նկատմամբ: Բայց և այնպես, այդ ինչպե՞ս է, որ այլազգիներ չեն ապրում մեր երկրում, ցանկություն էլ չունեն տեղափոխվելու այստեղ, իսկ ապրողներն էլ, հարմար առիթներ գտնելով, թողնում ու հեռանում են, – հետաքրքրվեց Հայկը:

– Օտարի հեռանալը կամ Հայաստանում չհաստատվելը կապում եմ ոչ թե պատեհ առիթների, այլ ազգապահպանման մեր իմունիտետի հետ: Լինելով թվաքանակով համեմատաբար փոքրաթիվ՝ կարծես ակամայից հասկացել ենք, որ մեզ համար անընդունելի պիտի լինեն գլոբալացման, ինտերնացիոնալիզմի գաղափարները, որոնք ախտածին են ազգի համար ու կարող են մահացու հարված հասցնել հայապահպանությանը: Ա՛յ հենց այստեղ էլ գործում է ազգապահպան իմունիտետը, որը չի հանդուրժում օտարի երարաժամկետ ներկայությունը մեր «ազգային օրգանիզմում», թույլ չի տալիս, որ օտարն իր ներկայությամբ ազգի պառակտման, մեծաքանակ ցեղերին ձուլման՝ ազգաքանդման սև գործ անի: Մեր ազգը պետք է լինի չափազանց ուշադիր նմանատիպ վտանգների նկատմամբ և ժամանակին դրանք ընկալի ու վնասազերծի իր ազգապահպան իմունիտետով:

– Իսկ այդ իմունիտետն արդյոք այլ ազգերը չեն դիտարկի՞ որպես նացիոնալիզ կամ ազգայնամոլություն: Չէ՞ որ աշխարհը ներկայումս գնում է գլոբալացման՝ ազգերի համատեղ ապրելակերպի հանդուրժողականության ճանապարհով, իսկ դրան հակազդում է մեր ազգապահպան իմունիտետը, – ակնածանքով հարցեց Հայկը:

– Ինչպես ուզում են, թող այնպես էլ պիտակավորեն մեզ, միևնույն է, յուրաքանչյուր ազգ իր ներսում պահում է սեփական նացիոնալիզմը, իսկ այդ հանդուրժողականությունն ու գլոբալացումն ընդամենը վարագույրներ են, որոնք թաքցնում են ազգայնամոլությունը: Մեզ համար չափազանց վտանգավոր է միաձուլումն այլ ազգերի հետ: Անգամ, եթե հայերն արտագաղթում են հայրենիքից, ապա նրանց տեղում չպիտի հայտվեն օտարներ: Այսօր պատերազմով չէ, որ երկրներ են նվաճում: Բավական է, որ փոքր ազգերը դառնան հյուրընկալ, ինչպես նաև հանդուրժող մշտական եկվորների նկատմամբ, երբ մեծաքանակ օտարազգիները, առանց մեկ կրակոցի, մի քանի տասնամյակի ընթացքում կնվաճեն տվյալ երկիրը:

– Դե՛ իհարկե, սիրելի՛ պապ, – շարունակեց Հայկը, – մեր պատմական հայրենիքը ներկայումս աքցանել են մեծաթիվ ազգաբնակչություն ունեցող պետություններ: Եվ միգուցե հենց դա է պատճառը, որ մեր մեջ առավել ցայտուն կերպով է դրսևորվում ազգապահպան իմունիտետը՝ պահելով մեր հայրենիքն անաղարտ, ձգտելով բնակչության ազգային միատարրության, թույլ չտալով ախտածիններին ներթափանցելու ազգային մաքուր միջավայր, ցուցաբերելով մերժողականություն և անհանդուրժողականություն՝ հայրենի հողում միասին ապրելու օտարների հետ:

– Ուրեմն՝ սիրելի՛ Հայկ, – շարունակեց Արմենո պապը, – ազգային հանդուրժողականության, մշակութային համաձուլումների, ժողովրդավարական ազատականության սկզբունքները, որոնք քարոզում է Արևմուտքը և, որոնք ընդունելի են զարգացած բազմաթիվ երկրների կողմից, մեզ համար բացարձակապես մերժելի են և անգամ կարող են մեր ազգային անվտանգությունը վտանգել: Հայերը դեռ վաղուց են մերժել «խառն» ամուսնությունները՝ ձգտելով ամուր պահել հայկական ավանդական ընտանիքը: Թո՛ղ, որ ինձ հետամնաց համարեն, բայց մեկ է, համոզված եմ՝ հայկական ընտանեկան ավանդույթները պետք է մեծ հոգատարությամբ շարունակել, քանի որ դրանք շատ լուրջ դերակատարում ունեն հայապահպանության բնագավառում: Համոզված եմ նաև, որ հայկական ընտանեկան ինստիտուտի ներդրումն անգամ բաղձալի կարող է լինել զարգացած շատ երկրների համար, որտեղ առկա են հզոր տնտեսություն, բարձր եկամուտներ ունեցող ազգաբնակչություն, մինչդեռ ընտանիքներն անկայուն են ու «հիվանդ»: