
Էլինա Դանիելյանը երրորդ հաղթանակն է տարել և առաջատարների թվում է
23/08/2022
Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Պրահայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում:
Հայ շախմատիստուհին սև խաղաքարերով հաղթեց հունգարացի Զոկա Գալին։ Երեք տուրից հետո Դանիելյանը 3 միավորով կիսում է 1-5-րդ տեղերը։