«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայ ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Galatasaray» ակումբ

23/02/2023

Թուրքական «Galatasaray» ֆուտբոլային ակումբը ցանկացել է բանակցել Մոսկվայի «Dinamo»-ի հետ վերջինիս 19-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանին գնելու նպատակով։ Սակայն Զախարյանը հրաժարվել է թուրքական թիմում հանդես գալու հնարավորությունից։ Նա նշել է, որ անձնական պատճառներով է հրաժարվել։

Մինչդեռ թուրքական մամուլում հայտնվել են պնդումներ այն մասին, որ Զախարյանը սկզբում ցանկացել է մարզական կարիերան շարունակել Թուրքիայում, բայց իրեն ուղղված սպառնալիքների պատճառով ստիպված է եղել հրաժարվել։ Ավելին, թուրքական լրատվամիջոցները նշում են, որ, չնայած բոլոր այդ սպառնալիքներին ու ճնշումներին, Զախարյանն իբր համառորեն ցանկանում է տեղափոխվել «Galatasaray»։

Թուրքական մասմեդիայի տարածած այս վերոհիշյալ տեղեկությունները հերքվել են անձամբ Արսեն Զախարյանի, նրա մենեջերի ու ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհրդի անդամ Դմիտրի Գաֆինի կողմից։

Վերջինս մասնավորապես ասել է․ «Թուրքական մամուլի այդ դիրքորոշումից տեղյակ ենք, սակայն անտրամաբանական է այն փաստը, որ իրենք իրենց ստերին այնքան են հավատում, որ մեզ էլ փորձում են ներքաշել դրանց մեջ»։

 

Աղբյուր`    Ermenihaber.am

facebook sharing button

twitter sharing button

pinterest sharing button

email sharing button