«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բրիտանացի գիտնականները հայտնել են թոքերի քաղցկեղի դեմ քիմիաթերապիայից ավելի արդյունավետ միջոց գտնելու մասին

04/06/2022

Բրիտանացի գիտնականները դեղամիջոցների նոր համադրություն են մշակել, որոնք կլինիկական փորձարկումների ընթացքում ցույց են տվել, որ կրկնակի ավելի արդյունավետ են թոքերի քաղցկեցի բուժման դեմ, քան քիմիաթերապիան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն` հղում անելով քաղցկեցի ուսումնասիրման լոնդոնյան ինստիտուտի կայքին։

Ինչպես հաղորդվում է՝ երկու դեղերի (VS-6766 և էվերոլիմուս) կոմբինացիան ավելի արդյունավետ է եղել ՛՛KRAS գենի մի շարք մուտացիաներով քաղցկեղի ուշ փուլերում՛՛։
 
Նշվում է նաև, որ փորձարկումներին 30 հոգանոց խումբ է մասնակցել, այդ թվում` 11 մարդ ուշ փուլում հայտնաբերված թոքերի քաղցկեղով։

Քաղցկեցի ուսումնասիրման լոնդոնյան ինստիտուտի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. ՛՛Թոքերի քաղցկեղով հիվանդներից կեսի մոտ հիվանդության զարգացում չէր նկատվում 6 ամսվա ընթացքում, ինչը երկու անգամ ավելի է, քան քիմիաթերապիայից ակնկալվող արդյունքը հիվանդության զարգացման տվյալ փուլի ժամանակ՛՛:
 
Բացի այդ՝ նշվում է նաև, որ փորձարկումների արդյունքում ուռուցքներն ավելի քան 30%–ով փոքրացել են 11-ից երկուսի մոտ, ևս 9-ի մոտ քաղցկեղի աճը վերահսկելի է դարձել, ինչպես նաև դրական դինամիկա է նկատվել վահանաձև գեղձի և ձվարանների քաղցկեղ ունեցողների մոտ։
 
Այսօր, ըստ մասնագետների, KRAS գենի մուտացիայով պայմանավորված քաղցկեղի բուժման արդյունավետ միջոց կա, որի կիրառումը 2021 թվականին հավանության էր արժանացել ԱՄՆ–ում, սակայն այն կարող է խոցել մուտացիաներից միայն մեկը (G12C)։
 
Նշվում է, որ դեղերի այս նոր համադրության գործողությունն ուղղված է ազդելու ոչ թե բուն KRAS գենի վրա, այլ այն բանի, որ թույլ չտա նրան խթանել ուռուցքի աճը։