«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է «Նոայի» ակադեմիայի երկու սան

21/09/2022

Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհվել են Երեւանի «Նոա» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի երկու սաներ։

«Խորը ցավով տեղեկացանք, որ սեպտերի 13-ին Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով հերոսաբար զոհվել են «Նոա» ակադեմիայի սաներ, 19-ամյա Հենրիկ Սաֆարյանը և Հայկ Հակոբյանը։ Աստված հոգիներդ լույսի մեջ պահի, սիրելի Հենրիկ և Հայկ

«Նոա» ակումբի և ակադեմիայի անունից ցավակցություն ենք հայտնում Հենրիկի և Հայկի ընտանիքներին և բոլոր մտերիմներին։ Հավերժ փառք հերոսներին»,- նշվում է «Նոայի» ցավակցական հաղորդագրությունում։