«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մոբիլիզացիայի դեմ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածներին ծանուցագրեր են հանձնել զինկոմիսարիատներ. Meduza

22/09/2022

Մոսկվայում ոստիկանության մի քանի բաժանմունքներում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած մոբիլիզացիայի դեմ ցույցի ժամանակ ձերբակալվածներին ծանուցագրեր են հանձնել զինկոմիսարիատներ։ Ինչպես հայտնում է Meduza-ն, այս մասին նրանք պատմել են ОВД-Инфо իրավապաշտպան նախագծին։

Ձերբակալվածներին ծանուցագրեր են հանձնվել Սոկոլինայա Գորա, Լյուբլինո, Իզմայիլովո, Յուժնոյե Տուշինո, Գագարինսկոյե և Վերնադսկի շրջաններում գտնվող ոստիկանական բաժանմունքում։ Яблоко կուսակցության անդամ Կիրիլ Գոնչարովը ծանուցագիր է հրապարակել, որը հանձնվել է Մոժայսկի շրջանի ոստիկանական բաժանմունքում ցուցարարներից մեկին։

Սոկոլինայա Գորա շրջանի ներքին գործերի վարչությունում ձերբակալվածներից մեկի կինը Медиазона-ին հայտնել է, որ զինվորական կոմիսարն անձամբ է ծանուցագիրը հանձնել ամուսնուն։

«Նրանք նկարահանել են, թե ինչպես են նրան ծանուցագիր հանձնել և ասել, որ չի կարող չընդունել, քանի որ նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է և պարտավոր է վաղը ներկայանալ կոմիսարիատ»,- ասաց նա