«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կանադայում տղամարդը զանգվածային հրաձգություն է իրականացրել անօթևանների վրա. կան զոհեր

25/07/2022

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում անհայտ տղամարդը զանգվածային հրաձգություն է կազմակերպել անօթևանների վրա։ Միջադեպի հետեւանքով կան տուժածներ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Հաղորդվում է, որ զանգվածային հրաձգությունը տեղի է ունեցել առավոտյան Վանկուվերի մոտ գտնվող Լանգլի քաղաքում։ Տեղի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել։

Կանադայի թագավորական հեծյալ ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ հրաձգության հետևանքով կան մի քանի զոհեր: Նա, սակայն, չի հստակեցրել, թե քանի մարդ է վիրավորվել, քանիսն է մահացել։ Նրա խոսքով՝ զոհերը եղել են անօթեւանները, իսկ ոստիկանության տվյալներով՝ հարձակումը եղել է թիրախային։

Կասկածյալին նկարագրել են որպես սպիտակամորթ տղամարդ՝ հագին կոմբինեզոն և քողարկված շապիկ: Այս պահին նա ձերբակալված է։