«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Մոսկվան հույս ունի, որ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան աշխատանքային խմբի հաջորդ նիստում կհասնի ճանապարհների կառուցման փաթեթային պայմանավորվածության». ՌԴ ԱԳՆ

14/09/2022

Մոսկվան հուսով է, որ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան աշխատանքային խմբի հաջորդ նիստում կհաջողվի հասնել ճանապարհների կառուցման փաթեթային պայմանավորվածությանը՝ շեշտը դնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության գործարկման վրա՝ հարևան երկրներ հնարավոր ելքով։ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ում:

«Իսկ Լաչինի միջանցքով նոր ճանապարհը (կապում է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը) կսկսի աշխատել ապրիլի 1-ից». հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը: Նրա խոսքով՝ օգոստոսի 30-ից երթևեկությունը ժամանակավորապես ընթանում է Լաչինի շրջանցմամբ։

«Առանցքային նշանակություն ունի այն, որ Լաչինի միջանցքի գործունեության ռեժիմը չի փոխվի։ Ռուս խաղաղապահները տեղափոխվել են ժամանակավոր ճանապարհ, իսկ 2023-ի ապրիլի 1-ին կանցնեն նոր երթուղի»,-ասել է Գոնչարը։