«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով փլվել է Ադըյամանի 500–ամյա մզկիթը

06/02/2023

Թուրքիայի Մարաշ նահանգի Փազարջըքի մոտ տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով Ադըյամանի շրջանում փլվել է պատմական Ուլու ջամի կոչվող մզկիթը։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Մարաշի երկրաշարժի հետեւանքով Ադըյամանում փլվել է 1515 թվականին կառուցված այնուհետ 1863–ին վերանորոգված եւ վերափոխված Ուլու ջամի կոչվող պատմական մզկիթը։

Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։

Մահացածների թիվը անցնում է 280-ը, վիրավորներինը՝ 2000–ը։