«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեզ արդեն այլ բան չի մնում, քան վերջնական հաղթանակն արձանագրելը. Աննա Հակոբյան

06/10/2020

«Երբ գտնվում ես ժամեր շարունակ անդադար հրթիռակոծվող քաղաքում, և այդ ընթացքում նույնիսկ ապաստարանում չես, այլ շատ խոցելի վայրում:

Երբ գիտակցում ես, որ քեզ հետ Ստեփանակերտ եկած երեք փխրուն աղջիկների, որդուդ և քո կյանքը, այնպես ինչպես Ստեփանակերտի հազարավոր խաղաղ բնակիչների կյանքը, մազից է կախված, և ամեն վայրկյան իրավիճակը կարող է անշրջելի դառնալ:

Երբ ամուսինդ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը, նույն այդ հրթիռների տակ, այնուամենայնիվ, հասնում է Ստեփանակերտ, արձանագրում ես, որ վերմարդկային հովանավորության տակ ենք գտնվում որպես ազգ և պետություն:

Եվ մեզ արդեն այլ բան չի մնում, քան վերջնական ՀԱՂԹԱՆԱԿՆ արձանագրելը»,- գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որն այս օրերին գտնվում է Արցախում։