«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է տեղի ունենում, երբ Բաքվում անցկացվող հակառուսական հավաքը չի համաձայնեցվում իշխանությունների հետ

10/05/2021

Մայիսի 8-ին Բաքվում Ռուսաստանի դեսպանատանը ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը կազմակերպեց հակառուսական բողոքի ակցիա `պահանջելով դուրս բերել ԼՂ-ից ռուսական խաղաղապահ զորախումբը: Սակայն այս անգամ ոստիկանությունը ցրեց ցուցարարներին:
Հատկանշական է, որ նման ակցիա տեղի ունեցավ ապրիլի 28-ին՝ «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության անդամների մասնակցությամբ, որի ընթացքում Ռուսաստանի նկատմամբ թշնամական կարգախոսները հնչում էին `«Պուտինը ապոկալիպսիս» ,«Պուտինը մարդասպան է», «Ռուսաստան, դուրս արի Ադրբեջանից» և այլն, բայց ոստիկանությունը նույնիսկ չէր պատրաստվում ցրել այս հավաքը: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանի իշխանություններն իրենք են վերահսկում հակառուսական տրամադրությունները ՝ Մոսկվայի վրա ճնշում գործադրելու համար:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան