«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Յուրի Սաքունցը սահմանեց Գինեսի նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով հրշեջ- փրկարարական երկու մեքենա

16/06/2022

Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Յուրի Սաքունցը սահմանեց Գինեսի նոր ռեկորդ։ Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը,Սաքունցը ատամներով քաշեց ընդհանուր 37.5 տոննա  քաշ ունեցող երկու հրշեջ-փրկարարական մեքենա:

«Գինեսի հանձնաժողովից ստացել էի թույլտվություն, որ այս ռեկորդը սահմանեի: Հիմա տեսանյութերը կուղարկենք Լոնդոն՝ Գինեսի ռեկորդի հանձնաժողով, որպեսզի հաստատվի նրանց կողմից, կուղարկենք նաև համաշխարհային ռեկորդների տարբեր ասոցիացիաներ: Նշեմ, որ արդեն Հայաստանում լույս է տեսել համաշխարհային ռեկորդների «Սաքունց» գիրքը, որտեղ գրանցված են աշխարհի տարբեր ռեկորդակիրներ»,- ասաց Սաքունցը:

Նա նշեց, որ մինչ այս՝ 3 տարի առաջ, ատամներով քաշել է 25 տոննա քաշ ունեցող մեկ մեքենա:

«Մեկ ամսից քաշելու եմ ուղղաթիռ՝ ճկույթով»,- հավելեց Սաքունցը: