«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արսեն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

04/06/2022

Ալբանիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտավ 109 կգ քաշային Արսեն Մարտիրոսյանը։

Արսենը պոկում վարժությունում բարձրացրեց 170 կգ և զբաղեցրեց չորրորդ տեղը։ Հրում վարժությունում Մարտիրոսյանը 201 կգ պահեց գլխավերևում և երկամարտի 371 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։

Արսենը երրորդ տեղը գրավեց և փոքր բրոնզե մեդալի արժանացավ նաև հրում վարժությունում։ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Բուլղարիայի ներկայացուցիչ Խրիստո Խրիստովը, իսկ փոխչեմպիոն դարձավ վրացի Գեորգի Չխեիձեն, գրում է armsport.am-ը: