«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԼՈՒՍԱՆԿԱՐ. ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ «ՀԵՌԱՆՈՒ՞Մ ԵՆ» ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻՑ

24/12/2022

Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին՝ ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում, որտեղ անցկացվում է ադրբեջանցիների ակցիան, տեղաշարժ է նկատվում։

Ռուս խաղաղապահներն ապամոնտաժում են տարածքում իրենց տեղադրած վրանները։
Ըստ տեղեկությունների՝ ակնկալվում է, որ այս տարածքում տեղադրված բեռնարկղերը կտեղափոխվեն այլ վայր։ 

Ներկայում խաղաղապահները շարունակում են աշխատանքներն այս ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները դեկտեմբերի 12-ից բնապահպանական կեղծ պատրվակով փակել են Լաչինի միջանցքը՝ շուրջ 13 օր ամբողջապես շրջափակելով Արցախն ու ստեղծելով հումանիտար աղետ։

Ի դեպ, երեկ մի խումբ արցախցիներ ռուս խաղաղապահներին տեղեկացրել էին, որ եթե մինչև դեկտեմբերի 24-ը՝ ժամը 15,00-ն Լաչինի միջանցքը չբացվի, կանանցով, երեխաներով շարժվելու են դեպի ակցիայի վայր և խոսելու են ադրբեջանցիների հետ։


https://hraparak.am