«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներ. shamshyan.com 

02/08/2021

Այսօր՝ օգոստոսի 2-ին,  ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 34-ամյա Մխիթար Դավթյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  վարորդ Մ. Դավթյանը, ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ, 66-ամյա Դավիթ Դավթյանն ու 47-ամյա  Հայկ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն: