«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ-ն Գերմանիայի ու Ֆրանսիայի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Նավալնիի գործով

12/11/2020

Ռուսաստանը Գերմանիայի ու Ֆրանսիայի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Ալեքսեյ Նավալնիի գործի կապակցությամբ: Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ տեղեկացնում է Lenta.ru կայքը:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ սահմանափակումները վերաբերում են նաև Գերմանիայի ղեկավարության աշխատակազմին:

«Իհարկե լինելու է պատժամիջոցների պատասխանը, քանի որ Նավալնիի հետ կապված Եվրամիության պատժամիջոցներն ուղղակիորեն առնչվում են ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար աշխատակիցներին: Մեր պատասխան պատժամիջոցները լինելու են հայելային: Որոշումն արդեն կայացվել է, այդ մասին մենք շուտով կտեղեկացնենք մեր գերմանացի և ֆրանսիացի գործընկերներին»,- ասել է Սերգեյ Լավրովը: