«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆրանսիան կոչ է արել պատժել հայ ռազմագերիների գնդակահարության մեղավորներին

04/10/2022

Ֆրանսիան կոչ է արել պատժել հայ ռազմագերիների գնդակահարության մեղավորներին:

Ֆրանսիան ի գիտություն է ընդունում Ադրբեջանի կողմից հայտարարված մահապատժի ակտի հետաքննության մեկնարկը և կոչ է անում մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Այս մասին ասվում է Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ կապված Ադրբեջանի զինուժի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսագրության հետ:

«Ադրբեջանցի զինվորականների կողմից հայ գերիների մահապատժի տեսանյութից խորապես ցնցված ենք»,-նշվում է հայտարարության մեջ: Ֆրանսիան նաև կոչ է արել ազատ արձակել ձերբակալված բոլոր հայ բանտարկյալներին: